Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

11 երգ, որոնց շնորհիվ մարդիկ արթնացել են կոմայից

Irina
Հեղինակ`
Irina
13:40, շաբաթ, 23 նոյեմբերի, 2013 թ.
     Բոլորիս է հայտնի երաժշտության կախարդական ուժը, որի ներքո մարդիկ սիրահարվում են, տխրում, հանգստանում, և, ինչու ոչ... Դուրս են գալիս կոմայից:
     Համաձայն վերջին բժշկական հետազոտությունների, կոմայի մեջ ընկած մարդուն հարկավոր են զգայական ազդակներ, որոնց շնորհիվ մեծ հավանականություն կա, որ վերջինս կարթնանա:
    
     Ձեզ ենք ներկայացնում 11 երգ, որոնք հրաշքներ են գործել. այդ երաժշտության ներքո մարդիկ արթնացել են կոմայից...
    
     P.S. տեսանյութերի տեղադրման քանակի սահմանափակման պատճառով բոլոր տեսահոլովակները տեղադրել չհաջողվեց: (
Robin Gibb — Don't Cry Alone Սա այն միակ դեպքն է, երբ քո իսկ սեփական երգը քեզ դուրս է բերում երկարատև քնից: Երգը նվիրված է ՛՛Տիտանիկ՛՛ նավի խորտակման 100 ամյակին:
Rolling Stones — (I Can't Get No) Satisfaction Առաջին անգամ այս երգը Սեմ Քարտերը լսել է 17 տարեկանում և անգամ չի էլ մտածել, որ 60 տարեկանում այն կարող է կոմայից հանել իրեն...
Robbie Williams — Angels Հոր կողմից շարունակաբար դաժանորեն ծեծի ենթարկված ավստրալուհի Էլիզաբեթ Ֆրիտցելը կենդանության նշաններ է տալիս Angels կատարումից հետո միայն...
Bryan Adams — Something Կրիստիան Կիտտելն ով արդեն 7 տարի գտնվում էր կոմայի մեջ, Բրայան Ադամսի մենահամերգը լսելուց սկսում է աչքերը փակ լաց լինել...
Jessie J — Rainbow 6-ամյա Տիլային ավտովթարից հետո տեղափոխում են հիվանդանոց, որտեղ նա ընկնում է խորը կոմայի մեջ: Աղջկան փրկում է Ջեսսիի կենդանի ձայնը հենց հիվանդասենյակում...
Bon Jovi — Livin' on a Prayer 22-ամյա Դեվիդ Հասսելին Բոն Ջովիի ՛՛Աղոթք՛՛-ը 2րդ կյանք է տալիս և արթնացնում խորը քնից
Charlie Daniels — The Devil Went Down to Georgia 1979թ այս երգը ճանաչվել է ՛՛Լավագույն քանթրի կատարում՛՛, իսկ 30 տարի անց հրաշք է գործել՝ փրկելով Ջարեդ Կարլանդի կյանքը
Green Day — American Idiot 2 շաբաթ շարունակ արհեստական սնուցում ստացած տասնամյա Կորրի Ջորջը, 1 ժամ լսելով իր սիրած ռոք խմբի երգերը, սկսում է շարժել որքերն ու ձեռքերը...
I Won't Send Roses - Mack & Mabel Սրտի 3 վիրահատությունից հետո, Ջոն Ֆլիննը 6 օր կոմայի մեջ է ընկնում: Տղաներից մեկը որոշում է iPod-ով միացնել իր սիրած երգը, իսկ հրաշքը երկար սպասել չի
James Blunt — You're Beautiful Գլխի լուրջ վնասվածք ստացած Կլաուդիա Դիլվայսը խորը կոմայից կյանքի նշաններ է տալիս ՛՛Դու գեղեցիկ ես՛՛ երգը լսելուց հետո միայն...
Adele - Rolling in the Deep 7 տարեկան Շարլոտտա Նեվեն գլխի վնասվածքի պատճառով ընկավ կոմայի մեջ և արթնացավ միայն այն ժամանակ, երբ մայրը պատահաբար միացրեց Ադելի հիթը...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8393 | 0 | 0
Facebook