Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ով է փակել աշխարհում ամենախոշոր հաշիվը

Irina
Հեղինակ`
Irina
10:55, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2013 թ.
     Մարդկային պատմության մեջ ամենաթանկ ընթրիքը վայելել է "Չելսի" ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը իր կնոջ՝ Դաշա Ժուկովայի և երեք գործընկերների հետ՝ Նյու Յորքի «Nello’s» ռեստորանում:
    
     Աբրամովիչը պատվիրել է ռեստորանի ամենաթանկ ուտեստներն ու աղանդերը, սակայն գումարի գերակշիռ մասը կազմել են թանկարժեք գինիները (մոտ 35 000$): Այդ համեղ ընթրիքը, որը տևել է ընդամենը 1 ժամ 18 րոպե, արժեցել է 47221$, սակայն ընթրողները նաև ուրախացրել են մատուցողին թեյավճար թողնելով մոտավորապես 5000$:
    
     Հարկ կա նշելու նաև, որ նյույորքյան «Nello’s» ռեստորանը չի առանձնանում իր թանկ ուտեստներով, սակայն ունի թանկարժեք գինիների մեծ հավաքածու: Ժամանակին նույնիսկ New York Magazine-ը վերջինիս դասել է այն ռեստորանների շարքին, որտեղ չարժե ընթրել:
    
     Ռեստորանի սեփականատերը շնորհակալություն է հայտնել Աբրամովիչին՝ նվիրելով իրենց ֆուտբոլային ակումբի գնդակը և առաջարկել է գնել «New York Yankees» բեյսբոլի թիմը: Աբրամովիչը հրաժարվել է, ասելով, թե "Չելսի" թիմի պրոբլեմները իրեն լրիվ բավական են:
Դաշա Ժուկովան և Ռոման Աբրամովիչը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10934 | 5 | 0
Facebook