Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրկին մենակ եմ ...

ՅաՆՍիրտ
Հեղինակ`
ՅաՆՍիրտ
23:49, հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2012 թ.
Կրկին մենակ եմ ...
     Կրկին մենակ եմ ...
     Բայց չէ որ մի վայրկյան առաջ ինձ հետ էիք ... Էլի մի խոսք, մի շարժում, ու էլի մենակ եմ ...
     Խոսում եք, շարժվում, նայում աչքերիս մեջ, բայց ոչ լսում եմ, ոչ տեսնում ... Միթե է էլ չկամ, չեմ շնչում ... Չէ շնչում եմ, շարժվում եմ, բայց ոչ ներկայում: Էլի անցյալս եմ փորփրում, արյուն է գալու ...
     Դու էլ, անծանոթ, չհասկանալով արյուն ես բերում ... Քո մի շարժումով անցյալս ներկա ես գլորում ... Անծանոթ ես, բայց շարժումդ ծանոթ էր, բառերդ ցավոտ էին:
     Անգամ խորհուրդ են տվել բժշկի գնալ ... Չէ այդքան հիմար չեմ ... Պատկերացնում եք հիվանդ, ում հիվանդության անունն անցյալ է, ով իսկապես, իսկապես հոգնել է ու էլ չի գտնում ապրելու պատճառը, ով չի գտնում նրան ում համար արժանի կլինի փնտրել այդ պատճառը ... Միթե հիվանդ եմ ... Միթե հիվանդությունս բժիշկ ունի ...
     Կներես ... Կներես, որ տանջեցի ու անցյալդ իմ մասին հուշերով լցրեցի ... Հիմա ինձ հասկանալով, քեզ եմ պատկերացնում ... Քոնն էլ է ցավում ...
     Ինձ հասկանալով ... Հիմար եմ ինչ է ... Երբեք էլ չեմ հասկացել ... Միշտ էլ ինքս ինձ հակասել եմ ... Ու միշտ էլ մենակ եմ եղել ...
     Կրկին մենակ եմ ... Բայց արդեն ներկայում ու ապագայում ...
    
     http://www.facebook.com/yansirt
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4604 | 0 | 0
Facebook