Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպասել, թե նորից սիրել ...

ՅաՆՍիրտ
Հեղինակ`
ՅաՆՍիրտ
22:26, կիրակի, 28 հոկտեմբերի, 2012 թ.
Սպասել, թե նորից սիրել ...
     Սպասել, թե նորից սիրել ...
     Ասում են, թե նորից չեն սիրում, սիրում են կրկին: Միթե ...
     Արդյոք քանի անգամ ես դու, սիրելի ընթերցող, սիրել քո կյանքում, ու որքան հիասթափվել, որքան դառնացել ու չարացել: Քանի անգամ ես միայն սգացմունքդ սխալ կոչելու համար ինքդ քո մեջ սպառվել, ինքդ քո մեջ դատարկվել, ինքդ քո հետ կիսվել, ինքդ քեզ մեղադրել ...
     Կասես սխալվել եմ, որ սեր եմ կոչել: Բայց միթե կարելի է սխալ համարել, չէ որ մինչև չես դառնացել ու չես մեղադրել, չես էլ հասկացել, որ սխալվել ես այն բանում, որ սեր ես կոչել:
     Գուցե ես բարդ եմ խոսում, չեմ խոսում Սևակի պես, բայց հաստատ մեկի սրտում եմ խոսում: Եվ եթե այդ մեկին էլ միայն համոզեմ չսպասել, այլ նորից սիրել, կսիրեմ ինքս, կսիրեմ նորից ...
     Սիրելով նորից կմոռանամ սպասելը, դատարկն ու անձայնը, կսիրեմ արևը, կսիրեմ տերևը, թռչելն ու թևերը ...
     Մի սպասիր ... Չսպասելով, կօգնես ինքդ քեզ ու կօգնես նաև ինձ: Օգնելով ինձ` կօգնես իմ նման մեկին .......
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12087 | 9 | 0
Facebook