Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհի ամենաաղքատ նախագահը

Irina
Հեղինակ`
Irina
12:02, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2013 թ.
     Նկարում պատկերված այս բարի ծերունին իրականում Ուրուգվայի նախագահն է: 78-ամյա Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն հրաժարվել է իրեն տրամադրվող ճոխություններից և ապրում է հասարակ գյուղացու կյանքով: Էլ Պեպեն (այդպես են նրան անվանում տեղացիները) իր ամբողջ նախագահական աշխատավարձը տրամադրում է բարեգործությանը, որը կազմում է 263 000 պեսո (մոտավորապես 12000 ԱՄՆ դոլար) ՝ իրեն թողնելով շատ համեստ գումար՝ կենցաղային ծախսերը հոգալու համար:
    
     Նախագահն առաջին տիկնոջ հետ ապրում է համեստ կահավորված տանը, զբաղվում է հողագործությամբ, աճեցնում է ծաղիկներ: Խոսե Մուխիկայի "ամենաթանկ" ձեռքբերումը ամբողջ կյանքի ընթացքում իր "Volkswagen" մակնիշի ավտոմեքենան է՝ 1900$ արժողությամբ:
    
     Աշխարհի ամենաաղքատ, բայց միևնույն ժամանակ ամենաշռայլ նախագահը կյանքի 14 տարիները անցկացրել է բանտում, որից 8 տարին կարցերում, իրականացրել է 2 փախուստ, եղել է պարտիզանական շարժման ներայացուցիչ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3095 | 0 | 0
Facebook