Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դուք վնասում եք նրանց ընտանիքներին, ոչ թե Վարդան Պետրոսյանին

10:06, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2013 թ.
     Փորձում էի անմասն մնալ Վարդան Պետրոսյանի անձի շուրջ պտտվող գործընթացներից, սակայն ոնց որ դա արդեն շատ է երկարում:
    
     Առանց սեփական կարծիքս հայտնելու ասեմ, թե դա ում է ձեռնտու, բնականաբար այն, , դերասանները, , ովքեր ի դեմս Վարդան Պետրոսյանի տեսնում են իրենց մրցակից անձ, պետք է ամեն ինչ անեն, որ այս աղմուկը երկար շարունակվի, հետևաբար նրանք կարող են նաև գումարներ ծախսել, որպեսզի լրատվական կոչվող կայքերով ամեն օր մի քանի մանր-մունր հղումներ գնան այս թեմայի մասին: Իսկ մեր երիտասարդության ուղեղը շատ գրգռված վիճակում է և նրանք իրենց գործերով զբաղվելու և մեր երկրին գոնե մի փոքր օգուտ տալու փոխարեն զբաղվում են դատարկաբանությամբ: Դե տենց խոսացողներ էիք, խոսեիք այն ժամանակ, երբ Սուրիկ Խաչատրյանի որդին բավականին բացահայտ կերպով մարդ սպանեց ու ոչ պակաս բացահայտ խուսափեց պատասխանատվությունից: Խոսելը քիչ է, քայլեր ձեռնարկեիք, որ նա պատասխանատվության ենթարկվեր: Չարեցիք, դե ուրեմն հիմա էլ լռեք, դուք չեք վաստակել այն բարոյական իրավունքը, որով պետք է դատապարտեք ինչ որ մեկին:
    
     Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին, հասկանում եմ նրանց վիշտը և տարատեսակ հոդվածանման բաներ գրողներին կոչ եմ անում դադարեցնել դրանք, քանի որ դրանով դուք առաջին հերթին վնասում եք հենց նրանց ընտանիքներին, այլ ոչ թե Վարդան Պետրոսյանին: Ասեմ ինչու, որովհետև դուք ամեն օր աղ եք ցանում նրանց բաց վերքին ու այդ վերքն ավելի եք խորացնում ու նրանց թույլ չեք տալիս, որ հանգիստ սգան իրենց վիշտը:
    
     Հարգելի ընկերներ և հայրենակիցներ կոչ էմ անում դադարեցնել այդ հրապարակումներն ու հիստերիաներ և խնդիրը թողնել իրավապահ մարմիններին` չնայած, որ նրանց նկատմամբ վստահությունը թույլ է, սակայն դուք դատելու ոչ իրավունք ունեք, ոչ էլ իրավասություն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4247 | 0 | 0
Facebook