Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս կվարվեինք, եթե մենք լինեինք ՀՀ նախագահ

20:11, կիրակի, 20 դեկտեմբերի, 2015 թ.
Ինչպե՞ս կվարվեինք, եթե մենք լինեինք ՀՀ նախագահ

Էսօր, երբ բոլորը պատրաստի ՀՀ նախագահ են, երբ Սերժն ամեն ինչ սխալ է անում, իսկ իրենք ճիշտ կանեին, երբ իրենց համար Ալիևին ծնկի բերելը մի քանի ժամվա գործ է, ակամա հիշեցի մի պատմություն.
     «Սովետի տարիներին մեր գյուղի ուսուցիչներից մեկը քննադատում է ժամանակվա գյուղական իշխանություններին և ասում, որ ինքն ամեն ինչ ավելի լավ կաներ։ Նրան նշանակում են գյուղխորհրդի նախագահ` ներկայիս գյուղապետ։


    

Ինչ–որ խնդիրներ են ծագում. գյուղացիների միջև վեճեր, գյուղական տարբեր խնդիրներ` ժամանակվա ոգուն համապատասխան։ Այդպես մեկ, երկու, երեք և մի քանի օր այդպես շարունակ ու մեր հարգելի գյուղապետն այդ ամենին չդիմանալով բարկանում է, «կնիքը» շպրտում–գցում գյուղացիներից մեկի այգին ու կրկին վերադառնում դպրոց։
    

Մինչ օրս նա դասավանդում է դպրոցում և կրթել է բազմաթիվ հաջողված սերունդներ և ուսուցչի դիրքում իրեն վատ չի դրսևորում։

Ասածս ինչ է, քանի դեռ չեք եղել որևէ դիրքում և չգիտեք դրանց նրբությունները, պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը, մի քննադատեք այդ դիրքում գտնվողին, երբ դու՛ք կլինեք, դուք ճիշտ կվարվեք։
    

Ի դեպ, չմոռանամ ասել, որ երկրի ղեկավարը չի առաջնորդվում, լավ է, վատ է, սիրուն է, գեշ է, քաղցր է, դառն է. նա առաջնորդվում է քաղաքական շահով, այլ հարց է, անձնակա՛ն, թե՞ պետական…
     Բայցև չպետք է մոռանալ, որ մեզանից և ոչ մեկն էլ չի ցանկանա, որ պատմության մեջ իր անվան դիմաց գրվի «ԴԱՎԱՃԱՆ» .
     Եկեք քննադատելուց առաջ մտածենք. «եթե մենք լինեինք, ինչպես կվարվեինք» ։
    

Եթե Ձեզանից որևէ մեկն այսօր լիներ ՀՀ նախագահ, արդյոք նա պատրաստ կլինե՞ր պատերազմ հայտարարել Ադրբեջանին` հաշվի առնելով դրա անկանխատեսելի արդյունքն ու կանխատեսելի հետևանքները։ Կամ որևէ մեկը գիտակցու՞մ է, թե ինչ արտաքին և ներքին ճնշումներ կարող են լինել պատերազմ չսկսելու առթիվ։


     Էտ խեղճ ԵԱՀԿ Մինսկի խումբը մեռավ ասելով. «ԼՂ խնդրի խաղաղ–բանակցային լուծմանն այլընտրանք լինել չի կարող…» ։
    

Հ.Գ. Դե հիմա գնացեք ու ավելի խորը մտածեք մի բան ասելուց առաջ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4495 | 0 | 0
Facebook