Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուսաստանի անդամությունը Մինսկի խմբին վերանայման կարիք ունի

12:53, կիրակի, 10 ապրիլի, 2016 թ.
Ռուսաստանի անդամությունը Մինսկի խմբին վերանայման կարիք ունի

Արցախյան կոնֆլիկտի ռազմական էսկալացիան վկայում է Մինսկի խմբի միջնորդական գործունեության անարդյունավետության մասին։

Եթե մի միջնորդական խումբ արդեն 20 տարուց ավելի փորձում է լուծել կոնֆլիկտը, սակայն չի ստացվում, ավելին այն էսկալացիա է ապրում, այն էլ ռազմական, նշանակում է, որ այդ խումբը ցրելու կամ էլ վերանայելու ժամանակն է։

Մինսկի խմբի անարդյունավետությունն ունի մի քանի կոնկրետ ու հստակ պատճառներ.


     1. Մինսկի խումբը կազմված է ոչ թե մասնագետ կոնֆլիկտաբաններից, այլ դիվանագետներից։


     2. Մինսկի խմբի համանախագահները պատշաճ չեն տիրապետում կոնֆլիկտի բոլոր նրբություններին։ Դրա պատճառներից մեկն էլ համանախագահ երկրների ներկայացուցիչների ոչ մշտական լինելն է։


     3. Մինսկի խմբում ներկայացված են աշխարհաքաղաքական և քաղաքական շահեր։ Նրանք ոչ թե անաչառ միջնորդներ են, ովքեր փորձում են լուծել կոնֆլիկտը, այլ դիվանագետներ են, ովքեր փորձում են այն լուծել ի նպաստ իրենց շահերի։


     4. Մինսկի խումբը գործում է շատ կողմնակալ։ Անաչառության տպավորություն թողնելու համար որևէ խախտման դեպքում նրա մեղադրանքներն անհասցե են, որն անարդար է, որովհետև հավասարության նշան է դնում խախտողի և արդար կողմի միջև։


     5. Մինսկի խումբն ազդեցության որևէ լծակ չունի։


     6. Համանախագահ երկրների քաղաքական իշխանություն փոխվելու հետ փոխվում է նաև նրա ներկայացուցիչը, որն էլ դառնում է 2-րդ կետի պաճառը։


     Հիմա կամ պետք է այս ամենը հաշվի առնելով զգալի փոփոխություններ կատարել Մինսկի խմբում կամ էլ փոխել միջնորդության ձևաչափը։


     Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած Թուրքիան հայտ է ներկայացնում խառնվել կոնֆլիկտի կարգավորմանը, բայց նա չի կարող, որովհետև նրա կողմնակալությունն ակնհայտ է։


     Ռուսաստանի անդամությունը ևս վերանայման կարիք ունի, քանի որ նա կոնֆլիկտի մասնակից երկրներին զենք է վաճառում` գիտակցելով, որ այն մի օր պետք է կրակի։ Նա անգամ ռազմական բախումից հետո հայտարարում է, որ շարունակելու է զենքի վաճառքը, իսկ դա ենթադրում է, որ նա շահագրգռված չէ կոնֆլիկտի կարգավորմամբ, քանի դեռ չի բավարարել իր աշխարհաքաղաքական շահերը։


     Ուսումնասիրելով Արցախյան կոնֆլիկտը և կատարելով բանակցային գործընթացի քարտեզագրում, գալիս ենք այն եզրակացության, որ կոնֆլիկտում լավագույն միջնորդը կարող է լինել Իրանը կամ էլ աֆրիկյան կամ հարավամերիկյան որևէ երկիր…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4683 | 1 | 0
Facebook