Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ովքե՞ր են Հայաստանի իրական թշնամիները. ՄԱՍ 1

21:39, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2015 թ.
Ովքե՞ր են Հայաստանի իրական թշնամիները. ՄԱՍ 1
     Հաաստանի այսօրվա վիճակով շատերն են անհանգստանում. թե՛ իրական ու կեղծ հայրենասերները, թե՛ երկիրը լքող շատ քաղաքացիներ։ Ոմանք մտորում են, բայց միաժամանակ իրենց քայլերով քայքայում են երկիրը։ Պատճառն այն է, որ նրանք չգիտեն մեր վիճակի իրական պատճառները։
    
     Ինչու՞ ասյպես եղավ, որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ…
     Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ փլուզվեց Սովետական Միությունը։ Այն կարող էր ինքնին մասնատվել, սակայն փլուզվեց արտաքին ուժի ազդեցության տակ։ Դա սովորական փլուզում չէր, դա պարտություն էր… Այո՛, պարտություն. սոցիալիզմը պարտվեց կապիտալիզմին։
    
     Ի՞նչ տարբերություն` պատերազմում կպարտվես, թե դիվանագիտության մեջ. պարտությունը մնում է պարտություն։ Եվ եկեք չմոռանանք, որ ոչ ֆորմալ պատերազմն առկա էր։ Խոսքը հենց «սառը պատերազմի» մասին է։
     Փաստորեն մենք պարտվեցինք… Իսկ ի՞նչ են անում պարտվողի հետ… ԻՆՉ ՈՒԶԵՆ…
    
     Սկզբում փակվեցին մեր գերհսկա գործարանները, այնուհետև ազգը թալանվեց ներսից ու դրսից, հետո էլ մեզ պատերազմի մեջ ներքաշեցին։ 1988–ին շարժումն սկսվեց էկոլոգիական պայքարով, թե պետք է փակել «նաիրիտը», «ատոմակայանը» և այլ քիմիական գործարաններ։
     Դրանք իսկապես վնասակար էին, օդն աղտոտուն էին, իսկ այսօր սոված ենք։
     Ո՞րն է լավ. կեղտոտ օդից մեռնե՞լ, թե՞ սովից…
    
     Բոլորը փակեցինք. իսկ այսօր որքա՜ն գումարներ են պետք դրանք վերագործարկելու համար. միլիարդնե՜ր…
    
     Այնուհետև մեր ազգին թալանեցին, և թալանեցին հսկայական գումարներ։ Նախ զրոյացավ մարդկանց տարիների վաստակը։ Իրենց տարիների աշխատանքը նրանք կուտակել էին բանկերում, որպեսզի ինչ–որ նպատակի ծառայեցնեն, բայց այդ գումարներն ուղղակի փոշիացան։
    
     Կարծես այս ամենը քիչ էր, ազգի տականքն էլ սկսեց ներսից թալանել։ Այնուհետև մեզ ներքաշեցին պարտադրված պատերազմի մեջ։ Ճիշտ է, այս անգամ հաղթանակով դուրս եկանք և վերադարձրեցինք Արցախ աշխարհի մի փոքր մասը։ Սա երրորդ հանրապետության միակ ձեռքբերումն է, եթե հաշվի չառնենք այն, որ մինչ օրս դիվանագիտական պատերազմը դեռ չենք հաղթել…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4511 | 0 | 0
Facebook