Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չբյուրեղացող զգացմունքս…

KOLIBRI
Հեղինակ`
KOLIBRI
21:25, երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2013 թ.
    
    

Սա ինչ անհավանական զգացմունք է, որ հանգիստ չի թողնում ուղեղս, սիրտս, միտքս, մարմինս, հոգիս, ամբողջ օրգանիզմս: Այս իմ սերը, որի մեջ այնքան իմաստ կա, այնքան կյանք, այնքան ջերմություն, այնքան անհավանականություններ, որից գլուխս պտտվում է, ուղեղս չի կաղապարվում, ցրիվ է գալիս, բառերը չեն բավականեցնում: Սա մի լաբիրինթ է, որից անհնար է դուրս գալ, ելք չկա, զարտուղիներ չկան, տարբերակներ գոյություն չունեն, մնալն էլ կործանարար է, հետագան՝ ճահիճ, վերջը՝ պարզունակ մահ:

Մեծ պարադոքս է: Օդ է՝ չենք տեսնում, բայց և դեռ չենք սովորել ապրել առանց դրա, ցավ է՝ ուրախալի, տառապանք է՝ հաճելի, երկինք է՝ անաստղ, եռացող արյուն է՝ մակարդված, գարուն է՝ առանց ծաղիկ, պարարտ հող է՝ անապատացած, երեխա է՝ որբացած, ես եմ՝ առանց քեզ:

Յուրաքանչյուր բջիջով սիրում եմ քեզ, սիրում եմ իմ սերը, որ օրենք չի ճանաչում, որ սահման չունի, որ թափառում է իմ տիեզերքում, որ ափերց դուրս է գալիս, փոթորկում, քշում տանում է ինձ հեռուները՝ անծայրածիր հիշողությունների աշխարհը, որտեղ ուզում եմ ապրել, ու ապրել հենց քե՛զ հետ: Ա՜խ այդ աշխարհը, որ լի է կրակով ու մեր այրած կամուրջների հոխորտացող մոխրով: Մեր հրաբուխներն են այնտեղ բնակություն հաստատել, մեր չմարող, չհանգստացող, մեր չհանգչող ու միշտ արթուն հրաբուխները:

Անկախ է սերս, անկախ անչափ խառը ապրումներից, բոլոր տեսակ վայրուվերումներից, ծայրահեղ, տարատեսակ իրադարձություններից: Վեր է ամենից, ամենքից, վեր է ինձանից, վեր է քեզանից, վեր աշխարհից ու բազմազան սերերից:

Առաջինս, Միակս, Սերս, Կարոտս:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3535 | 0 | 0
Facebook