Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոչինչ չկար և ոչ էլ կա...

KOLIBRI
Հեղինակ`
KOLIBRI
02:29, կիրակի, 17 օգոստոսի, 2014 թ.

Մենք ինքներս սպանեցինք մեր սերը, մենք սպանեցինք մեզ, մեր կյանքը, մեր երազանքները, մեր ներկան, որ պետք է ապագա դարձնեինք:

Չափազանց դժվար է…

Ես քո միակ թերությունն էի, որով դու առավել էիր միշտ, դու՝ իմ միակը, ես քեզ համար կյանքի մի անսովոր էտապ էի՝ դու մի ամբողջ կյանք իմ կյանքում, ես քեզ համար անկատար էի՝ դու իմ կատարյալը, ես քո ծիածանն էի՝ դու իմ անձրևը, ես քո ծաղիկն էի՝ դու իմ հողն ու ջուրը… Տարբեր էինք… Տարբեր էին մեր սերերը… Քո հորինված, ոչ իրական, անդադար ցավ պատճառող սերը և իմ պարզ, շատ ուժեղ, միամիտ, առաջին սերը:

Սրտիս մեջ խաբում էիր…

Անհնար է…

Անկեղծ արցունքներս հոսում են, ու չկաս դու, որ մաքրես դրանք հերթական անգամ: Հերթական անգամ ձեռքս բռնես, գլուխս շոյես, համբուրես ճակատս, ինձ՝ ամբողջովին:

Մտքերս չեն հասցնում բառեր դառնալ, իրար հերթ չեն տալիս…

Դու չես վերացնում քո վատ սովորույթները, որոնց պատճառով կործանեցիր ամենը՝ իմ սերը, ինձ, ՄԵԶ:

Հիմարություն է սա, լոկ էմոցիաներ, մեկ է, ոչինչ չկար և ոչ էլ կա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3476 | 0 | 0
Facebook