Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաղրամյանի շախմատի բաց առաջնությունը

19:09, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2012 թ.
Բաղրամյանի շախմատի բաց առաջնությունը
     Հոկտեմբերի 8-17-ը ընկած ժամանակահատվածում Արմավիր մարզի Մյասնիկյան գյուղում տեղի ունեցավ Բաղրամյանի շախմատի բաց առաջնությունը:Մրցաշարին մասնակցեցին 36 խաղացողներ երեք գյուղերից՝ Շենիկ, Մյասնիկյան, Քարակերտ:Մրցումը կազմակերպեց և 1-9-ը տուրը անցկացրեց շախմատի մարզիչ՝ Գևորգ Մուրադյանը:Եղավ մրցանակային 7 տեղ:Առաջին 5-րդ տեղերը զբաղեցրած լավագույնները պագևատրվեցին՝ 1-3-րդ տեղերը պատվոգրերով և նվերներով, 4-5-րդ տեղերը միայն պատվոգրերով:Պարգևատրվեց նաև ամենակրտսեր մասնակիցը և աղջիկների մեջ լավագույն արդյունքները ցուցաբերած աղջիկը:Խաղի ընթացքին ներկա էին Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների շախմատի գծով գլխավոր տեսուչ՝ Անդրանիկ Սասունյանը և COAF-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն՝ Սերոբ Խաչատրյանը:Մրցավար՝ Գևորգ Մուրադյանի խոսքով մրցումն անցկացվեց բարձր մակարդակով:
     Մրցանակակիրների անունները՝
     1-ին տեղ Մանուել Մանուկյան
     2-րդ տեղ Սարգիս Խոսրովյան
     3-րդ տեղ Հովհաննես Գրիգորյան
     4-րդ տեղ Արմեն Նիկոյան
     5-րդ տեղ Սամվել Մանուկյան
     Հրաչ Մուրադյան, Վանուհի Սարգսյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5574 | 0 | 0
Facebook