Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ

22:03, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2013 թ.
     Ուսուցչի վաստակը բազմիցս արժանացել է բարձր գնահատականների, իսկ ամենահուզիչն ու անկաշառը սաների մեծ սերն ու հարգանքն է:
     Երևանի Խ.Աբովյանի անվան հ. 84 դպրոցը սիրով է նշում ուսուցչի տոնը: Կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Ս. Մողրովյանը տոնին համահունչ ձևավորել էր շքամուտքը: բոլոր չորս հարկերում կազմակերպվել էին իրար հաջորդող միջոցառումներ` նվիրված ուսուցչին: Իսկ ռադիոհանգույցով հնչում էին բարեմաղթանքի խոսքեր ու երգեր աշակերտների կողմից: Ողջ դպրոցը տոնական տրամադրություն էր ապրում, իսկ ուսուցիչը մեկ անգամ ևս համոզվում էր, որ նվիրումով աշխատանքն իզուր չէ: Յուրաքանչյուր սանի երախտագիտությամբ լի հայացքն ամենամեծ վարձատրությունն է:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7488 | 0 | 0
Facebook