Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոմունիստ առաջնորդների ասուլիսը

17:31, շաբաթ, 24 մարտի, 2012 թ.
Կոմունիստ առաջնորդների ասուլիսը

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանի և Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանի այսօր հրավիրված համատեղ ասուլիսին ներկա էին նաև կուսակցության ցուցակի առաջին տասնյակի անդամները, որոնք եկել էին լսելու իրենց առաջնորդներին:
    
     Ռուբեն Թովմասյանը նախ ներկայացրեց իր թիմին, որոնց մեջ հավատացրեց, որ շատ են նաև երիտասարդները, ապա անդրադարձավ առաջիկա ԱԺ ընտրություններին իրենց հնարավորություններին, որոնք ըստ նրա բավականին ռեալ են:
     Կոմկուսի առաջնորդը խոստովանեց, որ իրենք չնայած բավականին դժվարությունենրով կարողացան մասնակցել ընտրություններին, սակայն հաշվի առնելով ժողովրդի ցանկությունը , անցան այդ դժվարությունների միջով: «Մենք գիտենք, որ ամբողջ ժողովուրդը այդ 70 տարիների ոսկեդարը, որ ապրել է՝ մոռացության չի տա»,-ասաց նա:
    
     ԱԺ ընտրություններին գնալու համար գրավը կոմկուսը հայթհայթել է ոչ թե իրենց ռուսաստանաբյան գործընկերներից, այլ բարեկամ բիզնեսմեններից, որոնց աջակցության կարիքը առաջիկա քարոզարշավին նույնպես կունենան: Իսկ կոնկրետ Ռուսաստանի կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովից նրանք ստացել են միայն բարոյական օգնություն:
    
     Ռուբեն Թովմասյանը հավատացրեց, որ ՀԿԿ-ն հանրապետության շրջաններում ունի իր կառույցները, որոնք բերվել են «մարտական վիճակի»: «Մենք անցնելու ենք տնից տուն, գյուղից գյուղ: Ես համոզված եմ, որ լինելու ենք խորհրդարանում և մեծամասնությամբ»,- ասաց նա և կրկին հիշեցրեց կոմունիստական տարիները, երբ իշխանության գալով Հայաստանը նավթի ճրագից հասավ ատոմակայանի, զրոյական կրթությունից Ակադեմիա ունեցավ, առողջապահական համակարգից բոլորը գոհ էին և այլն:
    
     Վազգեն Սաֆարյանն ավելի կարճ խոսեց, միայն նշելով, որ երկու կոմունիստական ուժերի միավորումը մեկ ցուցակում իսկապես իրադարձություն էր:
     Ի դեպ, ՀԿԿ առաջնորդի ակնկալինքները ԱԺ ընտրությունների արդյուքններից 15-17% է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5006 | 0 | 0
Facebook