Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Հավատացեք, որ կաշիներդ հանենք...

14:57, երեքշաբթի, 23 հուլիսի, 2013 թ.

Չեմ կարող անմասն մնալ ներկայիս լարված իրավիճակից ու չպատասխանել քաղաքապետարանի անհիմն հիմնավորումներին: Քաղաքապետարանից ասում են, որ 150 դրամ սակագինը կապված է այն բանի հետ, որպեսզի քաղաքում նոր տրանսպորտ ներդրվի և բարելավվի վիճակը, որպեսզի ազատ տեղեր լինեն ու մարդիկ նորմալ տրանսպորտով ու քաղաքավարի երթևեկեն: Ասելիքս կառուցեմ իրական փաստերի վրա, որպեսզի այն երևակայական ու անիմաստ խոսքեր չերևան: Օրինակս կբերեմ նախկին 88 համարի միկրոավտուբասային երթուղու վրա, որն այժմ սպասարկվում է 57 համարի «հյունդայ» ավտոբուսներով: Ի դեպ այս գծի տերը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստն է, ոնց որ թե Սահակյան:
     Այս երթուղին սպասարկում էին թվով մոտ 35 միկրոավտոբուսներ և աշխատում էին 4-5 րոպեն մեկ: Դրանց նստատեղերի քանակը տատանվում էր 12-15 և բավականին լավ էր, շատ հաճախ հնարավոր էր երթուղու մեջտեղի մասերում այս համարի մեջ ազատ տեղեր գտնել (նստելու): Իսկ այժմ, տրանսպորտային բարեփոխումներից հետո այս երթուղում ներդրվել են 15 ավտոբուսներ, որոնք աշխատում են 8-10 րոպեն մեկ և դրանց նստատեղերի քանակը 20-նն է, եթե իհարկե դրանցից նստարաններ չեն հանում, որպեսզի ավելի շատ մարդ կանգնի:
     Եթե համեմատում ենք, նախկին 2 միկրոավտոբուսին բաժին է ընկնում մեկ ավտոբուս, բայց այստեղ անհնար է չնկատել այն տարբերությունը, որ 2 միկրոավտոբուսը տեղափոխում էին 24-30 ուղևոր, իսկ ավտոբուսը տեղափոխում է 20, ստացվում է, որ վիճակը ոչ թե բարելավվեց այլ ավելի վատթարացավ: Ու ներկայումս այլևս հնարավոր չէ ճանապարհի կեսից այս համարի մեջ նստատեղեր գտնել, որովհետև հենց առաջին կանգառից արդեն լինում են կանգնած մարդիկ: Որպես հավելումն նշեմ, որ սրա երթուղին սկսվում է Տաշիր առևտրի կենտրոնի մոտ և ավարտվում է 16-րդ թաղամասում:
     Այս երթուղայինից օգտվողը, երբ տեսնում է, որ ձեր բարեփոխումներով վիճակն ավելի է վատանում, ինչու՞ պետք է վճարի 150 դրամ, վճարի, որ ի՞նչ անեք:

Հ.Գ. Որպեսզի քննադատությունս չդիտվի պարապ մարդու չարաճճի մեկնաբանություն և բարկության թեթևացում, ավելացնեմ, որ անձամբ ես ունեմ առաջարկ, որով հնարավոր կլինի որոշակիորեն թեթևացնել Երևանի քաղաքային տրանսպորտի բեռնվածությունը: Ես չգիտեմ նման բան այլ մարդու մտքով անցել է արդյոք, բայց երբ նկատում եմ, որ չկա այսպիսի բան, ենթադրում եմ, որ չի անցել և կարիք կա խոսել դրա մասին:
     Քաջ գիտակցելով, որ երթուղայինը վառելիք է ծախսում (կան նաև այլ մանր-մունր ծախսեր) ու եթե նա ուղևոր չի ունենում դա վնաս է և կան ժամեր, երբ ուղևոր չի լինում ու այնքան էլ շահավետ չէ 3 րոպեն մեկ ավտոբուս ուղարկել: Դրա համար պետք է ուսումնասիրել երթուղու բեռնվածությունն ու բեռնված ժամերին՝ մասնավորապես 08: 30-10: 30, 14: 00-15: 30, 17: 30-19: 30, 22: 00-23: 00 տրասնպորտ ուղարկել շատ ավելի հաճախակի՝ կախված տվյալ երթուղուց 2-4 րոպեն մեկ, իսկ թեթև ժամերին դրանք ուղարկել ավելի ուշ, ասենք օրինակ 7-10 րոպեն մեկ՝ կրկին կախված երթուղու բեռնվածությունից:
     Այսպիսով հնարավոր կլինի եղած միջոցներով՝ ուղղակի ռեսուրսները ճիշտ կառավարելու միջոցով, կարգավորել Երևանի քաղաքային տրանսպորտի բեռնվածությունը և կազմակերպել քաղաքակիրթ երթևեկություն...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4240 | 1 | 0
Facebook