Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիա

Varduhi Gasparyan
Հեղինակ`
Varduhi Gasparyan
03:27, կիրակի, 07 հուլիսի, 2013 թ.
Հայաստանի Մուայթայի ֆեդերացիա
     Մուայթայի ֆեդերացիան ունի 2000 տարվա պատմություն, որը նշանակում է թայլանդական բոքս, կամ ազատների մենամարտ: Այն մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում: Առաջին անգամ պաշտոնապես ճանաչվել է որպես սպորտաձև 1930թ.-ին Թայլանդում: Այդ պատճառով էլ այնտեղ համարվում է ազգային սպորտաձև: Թայլանդում գործում են ակումբներ, որտեղ աշխարհահռչակ մարզիկներ են գնում մարզվելու: Հայաստանում ևս գործում է Մուայթայի ֆեդերացիան` նախագահությամբ Արտակ Բրուտյանի: Կա նաև ակադեմիա` նախագահությամբ Արսեն Ասատրյանի, ով գտնվելով Թայլանդում «Թայ» ակումբի տնօրենի միջնորդությամբ Հայաստան է հրավիրելու բարձրակարգ մարզիչների ուսանելու ուսումնամարզական ակադեմիայում:
     - Երբ է ստեղծվել Մուայթայի ֆեդերացիան Հայաստանում, որն է մարտարվեստի նշանակությունն ու առավելությունը:
     - Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան միակն է, որ գործում է Հայաստանում պաշտոնապես գրանցված 2010թ.-ից, ըստ որի էլ միակ ներկայացուցիչն էաշխարհի և Եվրոպայի ֆեդերացիաներին: Շատերը կան, բայց նրանք գործում են միայն Հայաստանում: Դրա ապացույցն է 2012թ.ին Անթալիայումտեղի ունեցած Եվրոպայի առաջնությունը, գավաթի առաջնությունը, որից հետո զուգադիպեց նաև սեպտեմբերին աշխարհի առաջնությունը, որտեղ նորից ներկայացանք մենք և մեր մարզիկը` Սարգիս Պողոսյանը, ով գրավեց 5-րդ տեղը, որը բավականին մեծ ձեռքբերում էր: Հուլիսի 7-ին Դինամո մարզասրահում էլ տեղի է ունենալու պաշտոնապես երկրորդ անգամ Մուայթայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու է Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, ինչպես նաև Ռուսաստանի Ստավրոպոլ և Օսեթիա քաղաքները: Մրցավարները օտար երկրի ներկայացուցիչներ են: Ներկա են լինելու նաև Եվրոպայի ֆեդերացիայից: Աշխարհում գոյություն ունի սպոչտակորդ, որը 4 տարին մեկ անգամ է տեղի ունենում և համարվում է ոչ արևելյան մարտարվեստների օլիմպիադա, որին մասնակցելու ենք նաև մենք: Ինքս հանդիսանալով ֆեդերացիայի նախագահը մեծ ջանքեր եմ ներդնում պրոֆեսիոնալ լիգային ներկայանալու համար, քանի որ յուրաքանչյուր մարզիկ` սիրողական, թե պրոֆեսիոնալ, արժանի է հանդես գալու աշխարհի կամ Եվրոպայի մրցանակային ասպարեզում:
     - Ինչպես դարձաք ֆեդերացիայի նախագահ, որն է Ձեր նպատակը:
     - 12 տարեկանից զբաղվում եմ սպորտով, արժանացել եմ շատ հաղթանակների, բայց քանի տարիներն անցնում էին նպատակս էր ստեղծել մնայունը: 2010թ.-ին հիմնադրեցի ֆեդերացիան, որը մինչ այդ գուցե կար Հայաստանում, բայց ոչ միջազգային հիմքերով: Այն գեղեցիկ մարտարվեստ է, մարտը ընթանում է երաժշտության ներքո: Արդեն 3 տարի է, որ գործում է, սակայն շատ մրցաշարերի է մասնակցել և ունեցել է բազմաթիվ հաղթանակներ:
     - Տարբեր ոճերում եք հանդես գալիս, դժվար չէ համատեղելը:
     - Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ մյուս ոճերն էլ, ավելին նրանց նախագահներն էլ իմ լավագույն ընկերներն են. ITF TEKVONDO Կարեն Աղաջանյան, GTF TEKVONDO Արայիկ Սարգսյան, ինչպես նաև Շիրակի մարզից Հայաստանի տվյալ ֆեդերացիաների փոխնախագահ Արա Խաչատրյան: Մեր բոլորի աշխարհայացքներն էլ նույնն են, ըստ որի չկա տարբերություն, թե հաղթանակը ումը կլինի, կարևորը լինի հայ ու միջազգային ասպարեզում հասնի արդյունքի:
     - Ունեք տարիների փորձ, կան արդյոք այնպիսի մարզիկներ, ովքեր արժանի են մարտարվեստը ամենուր ներկայացնելու:
     - Կան ու շատ լուրջ են վերաբերվում, պարզապես պետք է ամեն մարզիկ հասկանա, որ ինքն անպարտելի չէ:
     - Որն է Ձեր համար կարևոր հաղթանակը:
     - Ամենակարևոր հաղթանակն այն է, որ ցանկացած միջազգային մրցաշարի ժամանակ հայ մարզիկ հաղթի: Դա անասելի երջանիկ պահ է:
     - Ձեր ցանկությունները հայ մարզիկներին:
     - Բոլորին ցանկանում եմ զգան հաղթանակի բերկրանքը, հաղթանակ ու նորից հաղթանակ նրանց:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7117 | 0 | 0
Facebook