Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու...

Varduhi Gasparyan
Հեղինակ`
Varduhi Gasparyan
01:00, շաբաթ, 18 հունվարի, 2014 թ.
     Ցավում եմ, Սարդարյանների ընտանիքին ինչ խոսքեով կարելի է մխիթարել չգիտեմ... անասելի վիշտ է, երբ դեռ աչքերը լիարժեք չբացած ու չվայելած երկրային լույսը հեռանում են մեզանից անմեղ էակներ... Ներեցեք իհարկե անմիջականությանս համար, բայց ստիպված եմ գրելու այն պատմությունը, որի հերոսներից մեկը դարձա ես երթուղային տրանսպորտում 3 ժամ առաջ:
     Աշխատանքից հոգնած վերադառնում էի տուն... Մոտակա կանգառի ժամանակ երեք տղամարդ բարձրացան երթուղային... Սկսեցին բարձրաձայն խոսել.
     -Վերջ, էլ էտ մասին չխոսաք... Գնաց, գնաց ու պրծավ էս անիծված կյանքից... ախր երեխեն մի տարի վեց ամսեկան էր... Վերջ...
     Միանգամից զգացվեց, որ գինովցած էին: Չկարողացա ուշադրություն չդարձնել նրանց խոսակցությանը:
     -Ասում եմ չէ վերջ, բայց ախր ինչի... Էդ երեխեն ինչ մեղք ուներ: Արմանն էր մեղավոր... Մեղք չի Վարսիկը, որ ջահել աղջիկ պիտի սև շոր հագնի: Արմանին ինչ... Մեր ու երեխա իրար կորցրին:
     -Հա, բա... - ավելացրեց ընկերը, - մի հատ էլ ասում էր կտամ կջարդեմ սաղ, ես էլ ինձ չզսպեցի ասեցի, որ ոտերդ էլ ես կջարդեմ:
     -Արմանն էր մեղավոր, արաղ, որ տեսնում էր, ոտերը թուլանում էր, բայց մի ընկեր ունեի, որ կոնյակով իրա տղուն փրկեց է~... Հա, հա մի զարմացեք կոնյակով, հիմա դեպուտատ ա դարձել, հորն էլ առոք-փառոք պահում ա... Սրանք մենակ չայ էին տալիս, մեկ մեկ էլ կաթ ուզում էին ապրի էտ խեղճը... Գնաց, գնաց պրծավ... Վերջ էլ չխոսեք...
     Մի պահ լռեցին հետո նորից.
     -Ինքը խմելու փոխարեն, թող մի 50 երեխուն տար անոթները կբացվեր ու ամեն ինչ լավ կլիներ...
    
     Ահա օղու վերջը... Ինչի միշտ օղու համար դրամ կա, բայց երեխային բուժելու կամ խնամելու համար ոչ, ինչու....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4566 | 0 | 0
Facebook