Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արդյոք խաբում է Սերժ Սարգսյանը ժողովրդին

Ռուբին
Հեղինակ`
Ռուբին
12:13, չորեքշաբթի, 05 հունիսի, 2013 թ.
Արդյոք խաբում է Սերժ Սարգսյանը ժողովրդին
    
Ընդամենը երկու ամիս առաջ գործող նախագահը մեղադրում էր իր ընդդիմախոսներին եւ ժողովրդին կոնկրետ քայլեր խոստանում: Երկու ամիս անց, մենք ականատես ենք լինում մեկ այլ իրականության. այն է` Սերժ Սարգսյանի խոստացած աշխատավարձերի բարձրացումը հուլիսի 1-ից չկա, փոխարենը կա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում, որի մասին Սերժ Սարգսյանը լռում էր:
Եվ այստեղ է, որ հռետորական հարցադրում է առաջ գալիս. մի՞թե գործող նախագահի համար վտանգավոր չէ այն փաստը, որ նա ողջ ժողովրդի առջեւ խոստանում է մեկ բան, որը չի կատարվում, եւ ճիշտ հակառակը` չի խոսում սպասվող թանկացումներից:
Ինչո՞ւ է այդպես վարվում գործող նախագահը` կհարցնի շարքային ընթերցողը: Կարծում ենք` պատասխանը շատ ակնհայտ է. այսօր Սերժ Սարգսյանը հայտնվել է պարտքի տակ ընկած, սակայն այդ պարտքը մարել չկարողացող մարդու կարգավիճակում: Երբ մարդը ինչ-ինչ պատճառներով այլ մարդկանց կամ կազմակերպությունների տրամադրած պարտքերի մեջ խրված է եւ չի կարողանում այն մարել, սկսում է ստախոսությամբ զբաղվել, խոսք տալ, որ ժամանակին կմարի պարտքը, սկսում է երկարաձգել պարտքի մարման ժամկետը եւ այլն: Այսինքն՝ ինքը ստիպված է այդ կերպ վարվել, քանի որ այլ ելք չկա:
Նույնը Սերժ Սարգսյանի պարագայում է. իր պատկերացրած քայլերի արդյունքում երկիրը ժողովրդի հետ միասին հայտնվել է ծանր վիճակում: Երկու ամիս առաջ նա նման բան էր խոսք տալիս մարդկանց, քանի որ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն էին, եւ նրան անհրաժեշտ էր շատ առարկայական խոստումներ տալը: Այսօր, երբ բոլոր ընտրություններն անցյալում են, արդեն խոսք տալու անհրաժեշտություն չկա: Արդեն իշխանությունը բացահայտում է իր բոլոր այն քայլերը, որոնք նախանշել էր դեռ վաղուց:
Ահա այսպիսին է իրավիճակը, եւ գործող նախագահը փաստացի դատապարտված է խաբել սեփական ժողովրդին այնքան, ինչքան ժողովուրդը կհանդուրժի այս ամենը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1500 | 0 | 0
Facebook