Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրոնն`ամեն բանից վեր

23:11, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2012 թ.
Կրոնն`ամեն բանից վեր
    
Կրոնն`ամեն բանից վեր
Անկախ այն բանից, թե ինչ են քարոզում այսօր մեր էկրաններից, ես կպատմեմ այն ինչ մանկուց արյանս մեջ է :Մանուկ հոգեբանությանս մեջ չէր տեղավորվում մարդկանց չիպավորելու և նրանց ղեկավարելու ցանկացած ստահոդ ծրագիր:Ես, որ այքան տարի մեծացել ու դաստիարակվել էի հայկական քրիստոնեական ընտանիքում անհասկանալով, բայց վստահորեն մերժում էի այդ երևույթը:Նույնիսկ, երբ այդ մասին ինչ-որ բան էին պատմում, ակամայից մարմնովս դող էր անցնում:Ես մի պարզ բան էի գիտակցում…Մարդկանց լայն ու կարճ ճանապարհ էին բացում դեպի դժոխք:Հիշում եմ երբ սովորական աշխատավոր ընտանիքի նման հերթը հասավ իմ ընտանիքին, աղաչում էի ծնողներիս, որ մերժի այդ չիպը:Գուցե մարդիկ դրան մեծ նշանակություն էլ չէին տալիս, բայց ես սարսափում էի այդ մտքից: Հաճախ բոլորից թաքուն վերցնում էի հայրիկիս սոցիալական քարտն ու փորցում որևէ տարօրինակ բառ կամ արտահայտություն գտնել, որն էլ ինձ ստիպեր հասկանալ ու համոզվել, որ դա սատանայական արքայության հրավեր էր:Բայց էդպես էլ ոչինչ չգտա…Վերցնում էի Աստվածաշունչն ու փորցում գտնել համապատասխան տողեր այդ չիպի մասին:Գուցե իրականում դա Աստված էր ուղարկում..Կարծում էի մի բան կստացվի ..Այդ էլ չստացվեց:Իսկ հիմա հաճախ եմ ձեռքս վերցնում այդ քարտն ու ես ևս դրան մեծ նշանակություն չեմ տալիս: Գուցե ես էլ շատերի նման դարձա:Գուցե ես ել մեծացա…
Տատիկիս հետ հաճախ էի գնում եկեղեցի և գուցե չհասկանալով աղոթելու բուն իմաստն ու զորությունը, աղոթում էի հենց իր նման ծնկած ու ձեռքերս օդում պահած:Հիմա, երբ արդեն ավելի հասուն եմ մտածում, հասկանում եմ, որ երեխայի մեջ ամենաճիշտ տարիքն է եկեղեցու նկատմամբ հավատ և հույս սերմանելու համար: Եկեղեցին, որտեղ մենք աղոթում էինք, գտնվում էր ծննդավայրումս:Վաղուց էինք տեղափոխվել Երեվան, երբ ես դեռ մեկ տարեկան էի:Գնում էինք ամռանն այնտեղ հանգստանալու:Եկեղեցում բազմաթիվ այլ տատիկների էի հանդիպում, ովքեր ինձ խաղացնում էին, ինձ հետ զրուցում:Երկու տարի անց այդ նույն եկեղեցում հրաշք կատարվեց:Շինության ներսի պատերից մեկի վրա հայտնվեց Սուրբ Մարիամ Ատվածածնի պատկերը...մինչ այդ գիտեի, որ ծննդավայրս աչքի էր ընկել իր հավատացյալներով ու տատիկս էր շատ պատմել:Երևի պատահական չէր, որ պատկերը հենց այդ եկեղեցու պատին էր հայտնվել…Ինչևէ…Անցել են շատ տարիներ բայց երբ հիմա հիշում եմ այդ պատկերը, մեց պատասխանատվություն ու հպարտություն եմ զգում, որ այս կրոնի մի մասնիկն ու կրողն էլ ես եմ:
Մի քանի օր առաջ ձեռքումս էր Դեմիրճյանի "Վարդանանք"-ը:Հակառակ նրան, որ պատմական գրքերի նկատմամբ մեծ սեր չեմ տածում`այս գիրքն ինձ համար մեծ ոգեկոչում էր և փառահեղ անցյալի անջնջելի հիշեցում:Լարված ընթերցելուց հետո հասկացա, որ ցանկացած պարսիկ կամ առավել ևս պատմական անցյալ չունեցող թուրք անկարող են խլել այն, ինչ մեր պապերից ենք ժառանգելՈՒ բոլոր նրանք, ովքեր մի քանի կոպեկի, օգնության կամ այլ շահի համար կուրանան իրենց կրոնն, ասել է թե`հոգին, կդադարեն մարդ լինել:Ցավում եմ, որ ընդամենը մի քանի միլլիոն բնակիչ ունեցող իմ հայրենքն այսօր ունի բազմաթիվ աղանդավորական շարժման հետևորդներ…մերժեք այն, ինչ օտար է ձեզ…Մի հետևեք ձեր կուռքի կրոնական ուղվածությանը, եթե դա դեմ է ձեր արմատներին:Դարեր շարունակ կրոնի համար ենք պայքար մղել…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4380 | 0 | 0
Facebook