Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանում համակարգիչների արտադրությունը նվազել է 7.1%-ով

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
13:16, ուրբաթ, 31 մայիսի, 2013 թ.
Հայաստանում համակարգիչների արտադրությունը նվազել է 7.1%-ով
     2013թ.-ի ապրիլ ամսին Հայաստանում արտադրվել է 519.4 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ հունվար-ապրիլ ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 2, 735.6 մլն կՎտ/ժամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.7%-ով:
    
     Այս տարվա ապրիլին ապրիլ ամսին ՀՀ-ում արտադրվել է 149 համակարգիչ, իսկ հունվար-ապրիլ ամսիներին` 552, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.1%-ով:
    
     2013թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 6.790 կենցաղային ժամացույց` նախորդ տարվա համեմատ ավելանալով 31.1%-ով: Նույն ժամնակահատվածում տրակտորաշինություն չի իրականացվել, սակայն նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 33 տրակտոր:
    
     Դպրոցական տետրերի արտադրությունը նախորդ տարվա համեմատ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ավելացել է 10%-ով:
    
     Մեծ արդյունքներ են գրանցվել ստվարաթղթե արկղերի արտադրության ոլորտում (նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել ծավալներն ավելացել են 2 անգամ), տուֆի, գրանիտի, բազալտի արտադրության ոլորտներում, նախորդ տարվա համեմատ արձանագրված աճը համապատասխանաբար կազմել են 20.7%, 25.6%, 62.1%, իսկ մարմարի արտադրության ծավալները այստ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 3.6 անգամ:
    
     Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մեծ զարգացում է ապրել նաև մանանագործությունը և կարի արտադրությունը, մասնավորապես սույն թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3.9 տոննա «գորգեր և գորգեղեն» ապրանքատեսակ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները գերազանցում է 25.8%-ով, գուլպեղենի արտադրությունը այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 1.7 մլն զույգ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 98.6%-ով:
    
     Ցածր արդյունքներ են գրանցվել բամբակյա գործվածքների արտադրության ոլորտում: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 4.7 տոննա բամբակյա գործվածք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 68.9%-ով:
Աղբյուրը` ebank.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2156 | 0 | 0
Facebook