Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամերիաբանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
16:36, ուրբաթ, 17 մայիսի, 2013 թ.
Ամերիաբանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ
     ebank.am Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին:
    
     Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում սույն թվականի մայիսի 9-ին ՎԶԵԲ-ը Ստամբուլում կազմակերպել էր միջոցառում, որի ժամանակ Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը ստորագրեց պայմանագիր, որի համաձայն առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո Ամերիաբանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ:
    
     Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. «Նման կարգավիճակի ստացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում առևտրի ֆինանսավորումը զարգացնելու համար: Այն մեծապես կնպաստի արտահանման ծավալների աճին և տեղական արտահանողների համար առավել հասանելի կդարձնի առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: Հաստատող բանկի կարգավիճակը նաև ձեռքբերում է այն առումով, որ առաջին անգամ ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ներառվեց նաև hայաստանյան բանկ` ի դեմս Ամերիաբանկի»:
    
     ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ընդգրկվելը մեկ անգամ ևս վկայում է Ամերիաբանկի բարձր վարկանիշի մասին` որպես հուսալի և ճանաչված գործընկեր միջազգային շուկայում:
Աղբյուրը` ebank.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2437 | 0 | 0
Facebook