Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դոլարը շարունակում է կայունանալ. Օրվա փոխարժեքները

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
18:51, ուրբաթ, 17 մայիսի, 2013 թ.
Դոլարը շարունակում է կայունանալ. Օրվա փոխարժեքները
     ebank.am Այսօր «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ԱՄՆԲ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.24 ՀՀ դրամ, որը նախորդ առևտրային շրջանի համեմատ ավելացել է 0.18%-ով: Փակման գինը կազմել է 417.25 ՀՀ դրամ:
    
     Ընդհանուր առմամբ այսօր «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում իրականացվել է 4.4 մլն ԱՄՆ դոլարի գործարք:
    
     Արտարժույթի կանխիկ շուկայում ԱՄՆ դոլարի առքն իրականացվել է 414.50-416.20 ՀՀ դրամի սահմաններում, իսկ վաճառքը` 418-419 ՀՀ դրամի սահմաններում:
    
     Եվրոն այսօր ՀՀ բանկերի կողմից գնվել է 530.50 - 535 ՀՀ դրամի սահմաններում, իսկ վաճառվել` 536-542 ՀՀ դրամի սահմաններում:
    
     ՌԴ ռուբլու առքն իրականացվել է 12.92 ՀՀ դրամի սահմաններում, իսկ վաճառքը` 13.27-13.80 ՀՀ դրամի սահմաններում:
Աղբյուրը` ebank.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6463 | 0 | 0
Facebook