Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանը պատրաստ է անցնել էլեկտրոնային առևտրի

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
17:33, ուրբաթ, 17 մայիսի, 2013 թ.
Հայաստանը պատրաստ է անցնել էլեկտրոնային առևտրի
     ebank.am «Կարծում եմ, որ էլեկտրոնային առևտրի հայկական շուկան ունի մեծ ներուժ», - նշում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ` Ռուբեն Խաչատրյանը:
    
     «Հայրապետությունում վերջին 4 տարիների ընթացքում նկատվեց ինտերնետի բավականին բուռն զարգացում, որն իր հերթին հանգեցրեց համացանցից օգտվողների թվի աճին: Մենք Հայաստանում առաջին բանկն ենք, որը սկսեց ընդունել էլեկտրոնային վճարումներ VISA պլաստիկ քարտերի միջոցով: 2013 թվականից սկսած էապես ավելացել է ինտերնետ-խանութների քանակը, ինչպես նաև գրանցվել է այս ոլորտում դրամական միջոցների շրջանառության կտրուկ աճ: 2012թ. սեպտեմբերից սկսած մինչև 2013թ. ապրիլի վերջի դրությամբ ընդհանուր դրամական շրջանառությունը կազմել է 63 000 000 ՀՀ դրամ:
    
     Ընդ որում` 01.09.2012թ-ից 31.12.2012թ. ընկած ժամանակահատվածում այն կազմում էր ընդամենը 13 000 000 ՀՀ դրամ` 2013թ. 4 ամիսների ընթացքում հասնելով մոտ 50 000 000 ՀՀ դրամի: Վերոնշյալ ծառայությանը միջինում ամսեկան միանում են երկու առևտրային կետ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ մեր երկիրը պատրաստ է անցնել առևտրային նոր մակարդակի», - ամփոփեց Ռ. Խաչատրյանը:
    
Աղբյուրը` ebank.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5139 | 0 | 0
Facebook