Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տոնական տրամադրություն էր: Երգչախմբի այս տարվա հաշվետու համերգը տարբերվում էր մյուսներից: Ներկաներին իրենց ելույթներով հուզեցին ոչ միայն աշակերտները, այլեւ ուսուցիչները:
Կոմիտասի, Ռ. Մելիքյանի, Ալ. Հեքիմյանի հեղինակած երաժշտական գոհարները, ժողովրդական ու ազգագրական երգերը բոլորովին նոր շունչ ու ոգի էին առել աշակերտների եւ ուսուցիչների միասնական համերգի ժամանակ:
-Սա իմ աշխատանքային կենսագրության ամենահիշարժան օրն է, ամենագեղեցիկ համերգը, -ասաց երգչախմբի ղեկավար, դպրոցի
երգ-երաժշտության ուսուցիչ Մանիկ Գեւորգյանը:
Միջոցառմանը ներկա էին ՇՄ մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, կրթության վարչության մասնագետներ, հյուրեր, ծնողներ:
Ներկաները իրենց խոսքում նշեցին, որ դաստիարակությունը դպրոցում այս ձեւով է իրականացվում եւ այսպես է, որ աշխատանը պտուղ է տալիս:
Դպրոցի տնօրեն ՝ Ն. Թադեւոսյանը շնորհակալությոն հայտնեց ներկաներին, կարեւորեց գեղագիտական առարկաների դերը դպրոցում:
Նա խոստացավ նաեւ, որ երգչախումբը նոր ուսումնական տարում կունենա նոր դաշնամուր՝ փորձերն առավել արդյունավետ անցկացնելու համար: