Ավազակային հարձակումներով Կիևյան Ռուսիային մեծ անախորժություններ ու նեղություններ պատճառած վայրենաբարո պեչենենգներին՝ թուրքական այս ցեղախմբին, հայ միջնադարյան պատմագիրները «պածիակներ» են անվանել, իսկ Մատթեոս Ուռհայեցի պատմիչն այդ նույն պեչենենգներին, ինչպես և նրանցից առաջ մեր լեռնաշխարհում հայտնված թուրքերին անվանել է «օձերի ազգ» կամ «թևավոր օձեր»: Պատմիչի համար նման բնորոշման հիմք է ծառայել նրանց «ուզեր» տոհմանվան համահնչունությունը «օձ» բառի հետ, իսկ «ուզեր» անվանյալ թուրքերը դրանք «օղուզ» թուրքերն են: