Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սարագոսացի քաջարի հերոսուհին

22:19, ուրբաթ, 22 մարտի, 2024 թ.
Սարագոսացի քաջարի հերոսուհին
    

Իսպանիան նվաճելու համար Նապոլեոնի մղած պատերազմի ընթացքում պաշարված Սարագոսա քաղաքը ենթարկվել է անդադար հրետակոծության: Տեսնելով, որ իր հայրենի քաղաքը պաշտպանող զինվորները հուսահատության են մատնվել ու սկսել են լքել իրենց վստահված դիրքերը, մի քսաներկուամյա իսպանուհի՝ Արագոնցի Ավգուստինա անվամբ, ստանձնել է քաղաքի թնդանոթներից մեկի հրետանավորի պարտականությունը, հակահարված է տվել ֆրանսիացիներին և երդվել է չլքել թնդանոթը քանի դեռ ողջ է: Բայց երբ քաղաքն ամբողջությամբ ավերվել է ֆրանսիացիների արձակած հարյուրավոր արկերից, Ավգուստինան ստիպված է եղել հեռանալ քաղաքից, որպեսզի իր հայրենիքի ազատության համար պայքարի այլ վայրերում:

«Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմում լորդ Բայրոնը գովերգել է սարագոսասացի այս օրիորդին, որի քաջությունը հիացմունք ու հարգանք է հարուցել: Ավգուստինայի սխրանքների շնորհիվ իսպանացիները կարողացել են տևական պարտիզանական պայքար մղել ֆրանսիացիների դեմ:

1813 թվականին, սակայն, երեք ավազակներ հարձակվել են նրա վրա: Խիզախ օրիորդը սպանել է երկուսին ու հեռացել է՝ընդամենը այտից վիրավորվելով: Նրա համար այդ բախումն պարզապես «կոպիտ հրմշտոց» է եղել:

Բազում անգամ դրսևորած քաջության ու գործած սխրանքների համար այս իսպանուհին երեք մեդալի ու զինվորական նպաստի է արժանացել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
382 | 0 | 0
Facebook