Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ կապ կա օրացույցի և խաղաթղթերի կապուկի միջև

23:42, հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ.
Ի՞նչ կապ կա օրացույցի և խաղաթղթերի կապուկի միջև

Չգիտեմ՝ որքանով է ճշմարիտ, բայց ասում են, թե 52 խաղաթղթից բաղկացած կապուկը հիմնված է Գրիգորյան օրացույցի վրա. խաղաթղթերի չորս գույները (մաստ) խորհրդանշում են տարվա եղանակները, խաղաթղթերի 12 կարգերը՝ տարվա 12 ամիսները, կապուկում առկա 52 խաղաթղթերը՝ տարվա 52 շաբաթները, իսկ կապուկում եղած բոլոր խաղաթղթերի միավորների միագումարը և այդ միագումարին ավելացրած «ժոկեր» -ը հավասար է 365-ի:

Չորս գույներից յուրաքանչյուրի միագումարը 91 միավոր է (վալետը՝ 11, դաման՝ 12, թագավորը՝ 13 միավոր), որը 4-ով բազմապատկելիս ստացվում է 364 միավոր, որին գումարում ենք ժոկերի մեկ միավորը և դարձյալ ստացվում է 365: Դասական խաղում օգտագործվում է 2 ժոկեր, որը «գոյացնում է» նահանջ տարի՝ 366 օր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
409 | 0 | 0
Facebook