Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ինձ ոգեշնչողը պոեզիան է

23:38, հինգշաբթի, 13 ապրիլի, 2023 թ.
Ինձ ոգեշնչողը պոեզիան է

Հարցազրույց Բլոգեր, , դերասանուհի, «Khachatryan pashion house» _նորաձևության տան հիմնադիր Արաքսյա Խաչատրյանի հետ։
    
    

_Պատմեք Ձեր մասին։
    
    

_Ես Արաքսն եմ, ապրում եմ Գյումրիում և ծավալում եմ իմ բիզնես գործունեությունը։
     Զբաղվում էի իմ բիզնեսով մինչև «Հատուկ դասարան» _ի քաստինգին մասնակցելը։
    
    

_Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը «հատուկ դասարան» հեռուստասերիալ։
    
    

_Հեռուստասերիալի քաստինգի մասին իմացել եմ ինստագրամի միջոցով։Որոշեցի փորձել։ Շատ երկար ու հետաքրքիր անցավ քաստինգի բոլոր փուլերը։ Մինչև վերջին պահը հարցական էր կհաստատվեմ այդ կերպարում թե ոչ։
    
    

_Պատմեք Ձեր կերպարի մասին, իրականում Ձեր կերպարը նմա՞ն է Ձեզ։
    
    

_Կերպարը քաստինգի սկզբի փուլերից իմ ֆավորիտն է եղել, անկախ նրանից, որ ես փորձում էի այլ կերպար։
     Շատ խարիզմատիկ աղջիկ է Օլյան, դեռահաս տարիների աղջիկներին շատ հատուկ է նման տատանվող բնավորություն ունենալը։ Բացի դա ուներ շատ խորը ընտանեկան դրամա։ Բազմաշերտ կերպար էր։ Ինձ շատ քիչ կետերով էր նման։ Կարծում եմ Արաքսը ավելի ուժեղ աղջիկ է։
    
    

_Հեշտ՞ եք լեզու գտնում շրջապատի մարդկանց հետ։
     Նկարահանումների ժամանակ առաջացե՞լ են դժվարություններ։
    
    

_Հեշտ չեմ ինտեգրվում, բայց երբ ինտեգրվում եմ ինձ հետ հեշտ է։
     Դժվարություններ իհարկե եղել են։ Բայց բուն ստեղծագործական փուլը շատ
     հաճելի էր։
    
    

_Հեռուստասերիալի ավարտից հետո ինչո՞վ եք սկսել զբաղվել։
    
    

_Այլ առաջարկներ եղել են, բայց դեռ փնտրում եմ իմ սրտով նախագիծ ու կերպար։ Մինչ դա ակտիվ զբաղվում եմ իմ բլոգով։
    
    

_Ի՞նչ նախասիրություններ ունեք։
    
    

_Նախասիրություններից կդժվարանամ խոսել, ժամանակ առ ժամանակ փոխվում է։ Այս պահին արտադրվում է հագուստի իմ սեփական հավաքածուն։ Ամենասիրելի զբաղմունքս արտադրական ընթացքին հետևելն ու մասնակցելն է։
    
    

_Համացանցում հայտնված Ձեր և Հայկ Դարբինյանի հոլովակը մեծ արձագանք գտավ, ի՞նչ կասեք այդ մասին։
    
    

_Հայկի հետ վաղուց էինք մտածում նմանատիպ շարք սկսելու մասին, բայց երկուսիս մոտ էլ անհանգստություն կար։
     Երկար քննարկումներից հետո որոշեցինք սկսել ժամանակակից հեղինակներից։ Արձագանքը շատ զարմացրեց մեզ, կարծում եմ հիմա համացանցային իրականությունը այլ բանի մասին է, ու շատերին հետաքրքրում է թեթև, ժամանցային կոնտենտը։
     Այն, որ պոեզիան այդքան կհետաքրքրի շատերին մեզ անակնկալի բերեց։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1820 | 0 | 0
Facebook