Սթրեսը ամենալավ մուսան է
Հարցազրույց՝ «Ինձ պիոններ չնվիրես», «Հուշացած ակնթարթներ», «Սիրելուց հետո», «Երեք սեր», «Կիսատ օրագիր» գրքերի հեղինակ Գոհար Նավասարդյանի հետ։ _Ես Գյումրիից եմ։ 31 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու որդի։ Սովորել եմ ՀԳՊԱ-ում` կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնում, ապա ՇՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում։ _Ինչպե՞ս սկսեցիք գրել։Ի՞նչը կամ ո՞վ ոգեշնչեց Ձեզ։
Առաջին գիրքը` «Ինձ պիոններ չնվիրեսը», գրել եմ 2, 5 ամսում, շատ էի վախենում հրատարակելուց, ընթերցողների կարծիքներից, որովհետև էությամբ միշտ փակ եմ եղել, իսկ գիրքն ամբողջովին սիրո մասին էր։ Ընկերներս ու սոցցանցերից ծանոթ-անծանոթ ընթերցողներս հորդորեցին անպայման տպագրել, ու գնացի տպարան։ Մինչև հիմա հիշում եմ, որ վախվորած 50 օրինակ պատվիրեցի` մտածելով, որ եթե չսպառվի, կնվիրեմ, բայց եղավ ինձ համար անսպասելին։ _Ինչպիսի՞ արձագանք գտավ Ձեր գիրքը ընթերցողների շրջանում։
_Ձեր առաջին գրքից կարո՞ղ եք առանձնացնել տողեր որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն և ինքներդ շատ եք սիրում ։ _Սիրելի տողերը շատ են, բայց այս մեկը կառանձնացնեմ. _Իսկ ո՞րն էր երկրորդ գրքի գաղափարը, հուշ դարձած ակնթարթներն ի՞նչ են ստիպում զգալ։
_Բեսթսելլերների շարքում են հայտնվում Ձեր գրքերը, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։ _Հաջողության գաղտնիքն ընթերցողների սիրո մեջ է, ուրիշ ոչնչի։ Շուտով հինգ տարի կլինի, ինչ ես ստեղծագործում եմ, ոչ մի օր չի եղել, որ չզգամ ընթերցողի սերը, ու հավատացեք, դա փոխադարձ է։ Եթե իրենք չլինեին, հենց առաջին գիրքս չէր տպագրվի, գուցե երբեք էլ հեղինակային մտքերս գիրք դարձնելու գաղափար չծնվեր, եթե իրենք չլինեին կամ զգայի, որ այլևս չեն սպասում նոր գրքի, էլ չէի գրի հաստատ... _Իմ գրքերից ամենաքիչը հենց առաջինն եմ սիրում, որովհետև չափից դուրս ռոմանտիկ է, բայց հետաքրքիրն այն է, որ ընթերցողն ամենաշատը դա է սիրում։ «Հուշացած ակնթարթները» մի ուրիշ աշխարհ է, դրա մեջ Գյումրին է` իմ հայրենի քաղաքը, ամեն քարն ու թուփը, որին սիրահարվում են բոլորը` ասելով, որ անպայման գալու են իմ քաղաք` հենց գրքում նկարագրված վայրերը տեսնելու։ Երբ «Սիրելուց հետոն» գրվեց, հասկացա, որ շատ փոքր եմ որոշելու համար` պիտի գրե՞մ, թե չէ։ Սա դարձավ իմ ամենասիրելին, որովհետև նկարագրությունները շատ նուրբ էին ու սրտին մոտ... _ «Կիսատ օրագրի» սյուժեի հիմքում Արցախի շրջափակումն է, բայց գիրքը պատմական չէ, Արցախի մասին չէ։ Վիպակի գործողություններն ինչքան էլ կատարված իրողությունների շրջանակում են ծավալվում, այնուամենայնիվ, այս գիրքը ևս սիրո, կարոտի, սպասման մասին է։ Մտքում անդադար իր երեք կարոտները` կարոտ դեպի սիրելին, դեպի ընտանիքն ու դեպի հայրենի քաղաքը` հերոսուհին փորձում է հաղթահարել շրջափակման առաջացրած դժվարությունները։ Դժվարություններ, որոնց չբախվելը սովորական է եղել մի ժամանակ, բայց որոնց առկայությունն այժմ կյանքը դարձրել է գոյության պայքար։
_Ընթերցողներին խորհուրդ կտամ շատ սիրել, վստահել, ներել ու սիրել իրար։ Մնացածը սիրո հարցում երկրորդական է: |