Ինձ ոգեշնչողը պոեզիան է
23:38, Четверг, 13 Апреля, 2023 года
Нравится
0
Не нравится
0
1512 | 0 | 0 | 0
Հարցազրույց Բլոգեր, , դերասանուհի, «Khachatryan pashion house» _նորաձևության տան հիմնադիր Արաքսյա Խաչատրյանի հետ։ _Պատմեք Ձեր մասին։ _Ես Արաքսն եմ, ապրում եմ Գյումրիում և ծավալում եմ իմ բիզնես գործունեությունը։ _Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը «հատուկ դասարան» հեռուստասերիալ։ _Հեռուստասերիալի քաստինգի մասին իմացել եմ ինստագրամի միջոցով։Որոշեցի փորձել։ Շատ երկար ու հետաքրքիր անցավ քաստինգի բոլոր փուլերը։ Մինչև վերջին պահը հարցական էր կհաստատվեմ այդ կերպարում թե ոչ։ _Պատմեք Ձեր կերպարի մասին, իրականում Ձեր կերպարը նմա՞ն է Ձեզ։ _Կերպարը քաստինգի սկզբի փուլերից իմ ֆավորիտն է եղել, անկախ նրանից, որ ես փորձում էի այլ կերպար։ _Հեշտ՞ եք լեզու գտնում շրջապատի մարդկանց հետ։ _Հեշտ չեմ ինտեգրվում, բայց երբ ինտեգրվում եմ ինձ հետ հեշտ է։ _Հեռուստասերիալի ավարտից հետո ինչո՞վ եք սկսել զբաղվել։ _Այլ առաջարկներ եղել են, բայց դեռ փնտրում եմ իմ սրտով նախագիծ ու կերպար։ Մինչ դա ակտիվ զբաղվում եմ իմ բլոգով։ _Ի՞նչ նախասիրություններ ունեք։ _Նախասիրություններից կդժվարանամ խոսել, ժամանակ առ ժամանակ փոխվում է։ Այս պահին արտադրվում է հագուստի իմ սեփական հավաքածուն։ Ամենասիրելի զբաղմունքս արտադրական ընթացքին հետևելն ու մասնակցելն է։ _Համացանցում հայտնված Ձեր և Հայկ Դարբինյանի հոլովակը մեծ արձագանք գտավ, ի՞նչ կասեք այդ մասին։ _Հայկի հետ վաղուց էինք մտածում նմանատիպ շարք սկսելու մասին, բայց երկուսիս մոտ էլ անհանգստություն կար։ |
+12 °C |
+9 °C
+20 °C
|
Завтра +19 °C |