Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր ավանդատեսակ «Անելիք Բանկ»-ի կողմից

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
14:51, երեքշաբթի, 14 մայիսի, 2013 թ.
Նոր ավանդատեսակ «Անելիք Բանկ»-ի կողմից
     ebank.am «Անելիք Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթի ընդլայնման քաղաքականության շրջանակներում իր հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «ՇԱՀԱՎԵՏ»:
    
     «ՇԱՀԱՎԵՏ» ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ հաճախորդին հնարավորություն է ընձեռվում հենց նույն պահին ստանալ ներդրված ավանդի համապատասխան ամբողջ տոկոսագումարները: Տվյալ ավանդատեսակն ընդունվում է 1 տարի ժամկետով, ընդ որում ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 200 դոլար կամ 200 եվրո: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ՀՀ դրամի դեպքում կազմում է 12, 99 %, ԱՄՆ դոլարի դեպքում 8, 11%, իսկ Եվրոյի դեպքում 5, 26 % տոկոս (ավանդատեսակի տարեկան պարզ տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 11.5%, ԱՄՆ դոլարի դեպքում` 7.5%, իսկ եվրոյի դեպքում` 5%):
    
     Կախված ավանդի մեծությունից` Բանկի հաճախորդները կարող են ստանալ նաև ArCa, Cirrus/Maestro կամ MasterCard քարտեր՝ անվճար:
    
     - «Անելիք Բանկ» -ն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում սեփական պրոդուկտների պայմանների արդիականությանը և հարմարավետությանը, ինչպես նաև, հաշվի առնելով շուկայի պահանջարկը, տարատեսակ նոր բանկային գործիքների ներդրմամբ ձգտում է իր հաճախորդներին մատուցել բանկային ծառայությունների հնարավոր բոլոր տարատեսակները:
    
     Այս նոր ավանդատեսակով հաճախորդները միանգամից` հենց տեղում, ստանում են 1 տարվա համար նախատեսված ներդրված ավանդի ամբողջ տոկոսագումարը», - նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:
Աղբյուրը` ebank.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5985 | 1 | 0
Facebook