Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կարո՛ղ ես, միայն թե ինձնից հետո»

16:30, երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ.
«Կարո՛ղ ես, միայն թե ինձնից հետո»

Մի ինքնահավան մարդ Քրիստափոր Կոլումբոսին ասել է.

-Այդ ի՞նչ մի առանձնահատուկ բան ես արել: Ասենք թե նավարկել ես: Ես էլ կարող էի նավարկել: Ինչ-որ բա՞ն ես հայտնագործել: Դե ես էլ կարող էի հայտնագործել…

Կոլումբոսը չի վիճել այդ մարդու հետ և չի փորձել ապացուցել իր կատարածի կարևորությունը: Նա պարզապես մի խաշած հավկիթ է վերցրել ու իր մեծամիտ զրուցակցին խնդրել է հավկիթը սեղանին ուղղահայաց դիրքով այնպես դնել, որ այն չընկնի: Զրուցակիցը մի քանի անգամ փորձել է, բայց արդյունքի չի հասել. հավկիթը «նախընտրել է» պառկած դիրքը: Այդժամ Կոլումբոսը հավկիթի կլորիկ մասը թեթևակի խփել է սեղանին, կոտրել է ու հավկիթը կանգնեցրել է կոտրված կճեպի վրա:

-Այդպես ե՛ս էլ կարող եմ, - քամահրական տոնով ասել է մեծամիտը:

-Իհարկե՛, կարո՛ղ ես, - պատասխանել է Կոլումբոսը: - Միա՛յն թե դա, բնականաբար, կլինի ինձանից հետո:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
874 | 0 | 0
Facebook