Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարգելիոն կամ ֆարգելիոն ամսվա վեցերորդ օրը

22:24, չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ.
Տարգելիոն կամ ֆարգելիոն ամսվա վեցերորդ օրը

երջանիկ օր է համարվել ոչ միայն աթենացիների, այլև գրեթե բոլոր հին հույների համար: Տարգելիոնը եղել է հունական տարվա տասնմեկերորդ ամիսը (և գարնան երկրորդ ամիսը) . այն համապատասխանել է մայիսի երկրորդ կեսին և հունիսի առաջին կեսին:

Արդ, հին հույները հիշյալ ամսվա վեցերորդ օրը երջանիկ են համարել, քանի որ

-այդ օրը ծնվել է փիլիսոփա Սոկրատեսը,

-մ.թ.ա. 490 թվականին Մարաթոնի ճակատամարտում պարսիկները պարտվել են, և աթենացիները Միլթիադես զորավարի խորհրդով Արտեմիս աստվածուհուն 300 այծ են զոհաբերել,

-մ.թ.ա. 480 թվականին հույները պարսիկներին հաղթել են Սալամինի ճակատամարտում,

-մ.թ.ա. 479 թվականին հույները պարսիկներին ջախջախել են Պլատեայի ցամաքային ճակատամարտում ու նույն օրը Միկալե հրվանդանի մոտ տեղի ունեցած ծովամարտում,

-մ.թ.ա. 331 թվականի Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական վիթխարի բանակին ջախջախել է Գավգամելայի ճակատամարտում:

Համարվել է, որ հին հույների համար այս երջանիկ օրն է սպանվել պարսից Դարեհ 3-րդ թագավորը, այդ օրը ծնվել է Ալեքսանդր Մակեդոնացին ու մահացել է հենց տարգելիոն ամսվա վեցին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
617 | 0 | 0
Facebook