Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որտեղ Սուտն է, այնտեղ են նաև Նզովքն ու կործանումը

11:44, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
Որտեղ Սուտն է, այնտեղ են նաև Նզովքն ու կործանումը

Աստված Նոյին հանձնարարում է տապանում տեղավորել բոլոր տեսակի արարածների ներկայացուցիչներին: Իմանալով այդ մասին՝ մարդկանցից ամենարդարի մոտ է գալիս Սուտը և ջանում է մի կերպ սողոսկել փրկարար նավի մեջ: Բայց Նոյը նկատում է նրան ու ասում.

-Տապանում տեղ է տրվում ցանկացած անմաքուր արարածի, բայց այդ արարածը պետք է իր զույգն ունենա: Ուստի նախ գնա քո զույգը գտիր:

Սուտը գնում է զուգընկեր գտնելու, և ճանապարհին նրան դիմաց ելնում է Նզովքը:

-Այդ որտեղի՞ց ես գալիս, - հարցնում է Նզովքը:

-Գնացել էի Նոյի մոտ, - պատասխանում է սուտը: - Ուզում էի տապանում տեղավորվել, բայց նա ասում է, թե նախ և առաջ քեզ համար զուգընկեր գտիր: Կուզենա՞ս իմ զուգընկերը լինել:

-Եթե համաձայնեմ, ի՞նչ կտաս, - ասում է Նզովքը:

-Մենք պայմանագիր կկնքենք առ այն, որ իմ ցանկացած ձեռքբերումը նաև քեզ կպատկանի:

Նզովքը համաձայնում է, և այդ ժամանակից սկսած այն ամենը, ինչը ձեռք է բերում Սուտը, դառնում է նաև Նզովքի ձեռքբերումը և կործանում է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1455 | 0 | 0
Facebook