Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պետք է կանգնած մահանալ

12:53, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
Պետք է կանգնած մահանալ

Մ.թ. 70 – 79 թվականներին Հռոմում տիրակալած Վեսպասիանոս Տիտոս Փլավիոս կայսրը չի վախեցել մոտալուտ մահից ու իր մահն ազդարարող նախանշաններից: Երբ Հռոմի Մավզոլեումի (այսինքն՝ դամբարանի) դռները հանկարծակի բացվել են, իսկ երկնքում գիսաստղ է հայտնվել, Վեսպասիանոսն ասել է, թե այդ նախանշաններն իրեն չեն վերաբերում. առաջինը նախանշանը վերաբերում է Օկտավիանոս Օգոստոս կայսրի տոհմից սերված Յունիա Կալվինային, իսկ գիսաստղի նախանշանը վերաբերում է պարթևների արքային, որը երկար մազեր է կրել («կոմետա» բառը, լատիներեն՝ stella crinite, բառացի նշանակում է «գիսավոր աստղ»): Իսկ երբ նա զգացել է մահվան մերձավորությունը, ասել է. «Ավա՜ղ, թվում է՝ ես աստված եմ դառնում»:

Երբ նա եղել է Կամպանիայում (իր իններորդ կոնսուլության ժամանակ), ջերմատենդի թեթևակի նոպաներ է զգացել, և իսկույն վերադարձել է Հռոմ, այնուհետև մեկնել է Հռոմի մերձակա իր կալվածքներ, որտեղ սովորաբար անցկացրել է ամառը: Կալվածքներից մեկում նրա տկարությունն ուժեղացել է, իսկ երբ սառը ջրով մրսեցրել է ստամոքսը, նոպաներն ավելի են սրվել: Բայց և այնպես Վեսպասիանոսը շարունակել է զբաղվել պետական գործերով և անկողնուն գամված վիճակում նույնիսկ դեսպաններ է ընդունել: Իսկ երբ սաստիկ փորլուծությունը կայսրին ընդհուպ մոտեցրել է մահվան դռանը, նա հայտարարել է, թե պետք է կանգնած մահանա և, փորձելով ոտքի կանգնել և ուղղվել, վախճանվել է իրեն բռնած պահողների ձեռքերի մեջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1062 | 0 | 0
Facebook