Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կառավարության կազմում կավելացվի ևս մեկ նախարարություն

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
16:22, չորեքշաբթի, 08 մայիսի, 2013 թ.
Կառավարության կազմում կավելացվի ևս մեկ նախարարություն
     ebank.am Այսօր տեղի ունեցավ կառավարության առաջին նիստը նոր կազմով: Նիստին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը, ով հանդես եկավ ելույթով: Այնուհետև գործադիրն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը:
    
     Կառավարությունն իր հավանությունը տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:
    
     Նախագծերի համաձայն՝ Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ, կավելացվի ևս մեկ նախարարություն: Ներկայացնելով նախագիծը` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ կառավարության կազմում եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը, և կառավարության՝ վերջին տարիների գործունեությունը վկայում է, որ այս նախարարության կարիքը կա: Թովմասյանի խոսքերով` այս փոփոխությունները կնպաստեն որոշակի խնդիրների լուծմանը:
    
     Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ բեռը, որ դրվում է աշխատակազմի ղեկավարի վրա, ավելանում է: «Սա բխում է նաև այն գաղափարախոսությունից, որ նախագահը առաջարկեց, որ նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետների թիվը մեր կառավարությունում, որպեսզի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնենք», -ասաց Տիգրան Սարգսյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5021 | 1 | 0
Facebook