Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միլիարդատերերի թվով Մոսկվան երկրորդ տեղում է

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
13:14, չորեքշաբթի, 08 մայիսի, 2013 թ.
Միլիարդատերերի թվով Մոսկվան երկրորդ տեղում է
     ebank.am Բրիտանական Wealthlnsight խորհրդատվական ընկերությունը հետազոտություններ է կատարում աշխարհի աշխարհի ամենահարուստ մարդակնց շրջանակում: Կատարված հետազոտությունների արդյունքում ամենաշատ միլիոնատեր արձանագրվել է Տոկիոյում:
    
     Այնտեղ 2012թ.-ի վերջի տվյալներով ապրում է 461 հազար դոլարային միլիոնատեր:
    
     Երկրորդ տեղը զբաղեցրել է Նյու Յորքը, որտեղ ապրում է 389 հազար դոլարային միլիոնատեր: Այն փաստը, որ Տոկիոյի միլիոնատերերն ավելի շատ են Նյու Յորքի միլիոնատերերից, բացատրվում է նրանով, որ Նյու Յորքի հարուստ բնակչությունը գերադասում է ապրել փոքրիկ քաղաքներում, օրինակ` Գրինվիչ քաղաքում, որտեղ հաշվվում է 350 միլիոնատեր:
    
     Երրորդ տեղում 281 հազար միլիոնատեր արդյունքով հայտնվել Լոնդոնը: Մոսկվան միլիոնատերերի թվով զբաղեցնում 20-րդ հորիզոնականը` 101 հազար միլիոնատեր արդյունքով:
    
     Wealthlnsight ընկերության կողմից մուլտիմիլիոնատերերի հետազոտությունների մեջ Մոսկվան չի կարողացել մտնել առաջին 20 քաղաքների մեջ:
    
     Մուլտիմիլիոնատերերի թվով առաջին տեղը գրավել է Լոնդոնը, այնուհետև` Տոկիոն, Սինգապուրը: Մուլտիմիլիոնատերերի 19-րդ և 20-րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Նյու Յորքը և Հռոմը:
    
     Միլիարդատերերի թվով Մոսկվան գտնվում է գրեթե ամենավերևում: Հետազոտողները Մոսկվայում հաշվեն են 64 դոլարային միլիարդատեր, որի արդյունքում ՌԴ մայրաքաղաք Մոսկվան գրավել է երկրորդ հորիզոնականը` իր տեղը զիջելով միայն Նյու Յորքին, որտեղ միլիարդատերերի քանակը հասնում է 70-ի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3085 | 0 | 0
Facebook