Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գիր ու ղուշ»-ի «պարտադրանքով» նրա կյանքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել

15:50, երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ.
«Գիր ու ղուշ»-ի «պարտադրանքով» նրա կյանքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել

Նկարահանման հրապարակում իտալացի հանրահայտ դերասանուհի, մոդել Մոնիկա Բելուչիի հետ դեռ նոր ծանոթացած ֆրանսիացի դերասան և պրոդյուսեր Վենսան Կասսելը դերասանուհուն անմիջապես շվարեցրել է իր անպատկառությամբ: Շողոքորթող հաճոյախոսության փոխարեն Կեսսելը Բելուչիի երեսին ասել է, թե, չնայած նրա ստինքներին, որոնք «ինքնաթիռից անգամ հնարավոր է տեսնել», ինքը շատ զգույշ է լինելու նրա հետ շփվելիս, քանի որ այն կարծիքին է, թե արտաքնապես գեղեցիկների ներսում մեծի մասամբ մի քիչ նեխածություն կա: Մինչև հոգու խորքը վիրավորված Մոնիկան որոշել է մետաղադրամով վիճակ գցել, և եթե «գիր» լինի, ապա ինքը կխեղդի այդ դուրսպրծուկին, իսկ եթե «ղուշ» լինի, կստիպի, որ այդ դուրսպրծուկն անպայման ամուսնանա իր հետ: Ճակատագիրը կամեցել է, որ մետաղադրամի «ղուշ» -ը ի ցույց դրվի, և Մոնիկա Բելուչին ու Վենսան Կասսելն ամուսնացել են:

Իսկ մի անգամ էլ, հիշյալ դիպվածից տարիներ առաջ, Մոնիկա Բելուչիի համալսարանական ընկերուհի Լյուսիան նրան համոզել է գնալ Միլան ու մասնակցել «Elite Model Management» նորաձևության գործակալության մրցույթին: Մոնիկան դարձյալ մետաղադրամով վիճակ է գցել, հավատացել է մետաղադրամի «վստահեցմանը», գնացել է Միլան, մասնակցել է մրցույթին, հաղթել է ու դարձել հիշյալ գործակալության առաջատար մոդելը: Իսկ ընդամենը մեկ ամիս անց Դոլչեն և Գաբանան Բելուչիին դարձրել են լավագույն մոդել: Դա Մոնիկային հնարավորություն է ընձեռել այլևս ամեն ինչում չդիմել խնայողության և կերակուրներով բարձված սկուտեղները հասցնել խորտկարանների հաճախորդներին, որպեսզի կարողանա վճարել համալսարանական ուսման վարձը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1374 | 0 | 0
Facebook