Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հունաստանին հաջողվել է կարգավորել բյուջեի դեֆիցիտը

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
16:10, երեքշաբթի, 07 մայիսի, 2013 թ.
Հունաստանին հաջողվել է կարգավորել բյուջեի դեֆիցիտը
     ebank.am Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) հայտնել է, որ Հունաստանին հաջողվել բյուջեի կրճատման գործընթացում հասնել նկատելի հաջողությունների: ԱՄՀ-ն, որը Հունաստանի հիմնական վարկատուներից մեկն է, հայտնել է, որ երկրի միակ խնդիրը կապված է հարկերի հավաքագրման հետ, հայտնում է BBC-ն:
    
     Նաև նշվում է, որ Հունաստանում դանդաղում են պետական պաշտոնյաների աշխատատեղերի կրճատման հարցում:
    
     Հունաստանի բյուջեի դեֆիցիտի կրճատման և երկրի մրցունակության բարձրացումը համարվում էին այն հիմնական պայմանները, ըստ որի ԱՄՀ-ն ԵԿԲ-ն և ԵՄ պատրաստակամություն հայտնեցին 240 մլրդ եվրո օգնություն տրամադրել:
    
     ԱՄՀ-ի պաշտոնյաները նշել են, որ Հունաստանին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել, մասնավորապես, նրանք կարողացել են կրճատել բյուջեի դեֆիցիտը և բարձրացնել երկրի մրցունակությունը, այսինքն կարողացել են կատարել վարկատուների պահանջները:
    
     Ըստ ԱՄՀ-ի տվյալների, երկրի միակ խնդիրն այն է, որ տեղի գործարարները և անհատ ձեռնարկատիրություն իրականացնողներն ուղղակի հարկ չէին վճարում բյուջե, որը երկրի տնտեսության վատացման հիմնական պատճառներից է:
    
     ԱՄՀ-ն Հունաստանին հորդորել է խստացնել հարկային վճարների գանձման համակարգը և ավելացնել բյուջեի մուտքեր, քանի որ բյուջեի դեֆիցիտի պատճառով տուժում են թոշակառուները և միջին խավը, որոնք պարբերաբար վճարում են հարկերը:
    
     ԱՄՀ-ն և Եվրահանձնաժողովը գտնում են, որ Հունաստանը ճգնաժամային վիճակից կարող է դուրս գալ 2014թ.-ին: Այս տարի երկրի տնտեսությունը 4.6% անկումից հետո կաճի 0.6%-ով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3105 | 0 | 0
Facebook