Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանը և Չեռնոգորիան կհամագործակցեն զբոսաշրջության ոլորտում

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
15:01, երեքշաբթի, 07 մայիսի, 2013 թ.
Հայաստանը և Չեռնոգորիան կհամագործակցեն զբոսաշրջության ոլորտում
     ebank.am Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին:
    
     «Վերջին շրջանում արձանագրում ենք, որ Չեռնոգորիայի հետ մեր հարաբերությունները գնալով խորանում են: Քաղաքական մակարդակում այդ գործընթացներն ավելի արագ են զարգանում և մենք ցանկանում ենք, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան և խորանան նաև տնտեսական բնագավառում» .- ասել է վարչապետը:
    
     Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Իգոր Լուկշիչի այցը կնպաստի տնտեսական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
     Չեռնոգորիայի փոխվարչապետը նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և շահագրգիռ է ինտենսիվ կապերի զարգացման գործում:
    
     Զրուցակիցները կարևորել են առաջիկայում կայանալիք հայ-չեռնոգորյան բիզնես ֆորումի անցկացումը, որը կխթանի երկկողմ գործարարների միջև կապերի սերտացմանն ու գործնական ծրագրերի իրականացմանը:
    
     Տիգրան Սարգսյանը և Իգոր Լուկշիչը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Տեղեկացվել է, որ այդ նպատակով առաջիկայում երկու երկրների միջև կազմակերպվելու են չարտերային չվերթեր:
    
     Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ հաջողությամբ ընթացող բանակցություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա խնդիրներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3954 | 0 | 0
Facebook