Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կանխիկ շուկայում դոլարն աճել է. Օրվա փոխարժեքները

Լիլիթ
Հեղինակ`
Լիլիթ
18:27, երկուշաբթի, 06 մայիսի, 2013 թ.
Կանխիկ շուկայում դոլարն աճել է. Օրվա փոխարժեքները

ebank.am Այսօր «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի իրականացվել: Դոլարի նկատմամբ պահանջարկը կազմել է 415.50 ՀՀ դրամ, իսկ առաջարկը` 415.80 ՀՀ դրամ:

Արտարժույթի կանխիկ շուկայում ԱՄՆ դոլարը թանկացել է 0.30%-ով: Մասնավորապես, ՀՀ առևտրային բանկերի կողմից դոլարի առքն իրականացվել է 413-415 ՀՀ դրամի սահմաններում, իսկ վաճառքը` 416-418 ՀՀ դրամի սահմաններում:

Եվրոն նույնպես թանկացել է: ՀՀ բանկերի կողմից եվրոյի առքն իրականացվել է 539-543 ՀՀ դրամի սահմաններում, իսկ վաճառքը` 546.50-551 ՀՀ դրամի սահմաններում:

Ռուսական ռուբլու առքը ՀՀ առևտրային բանկերում իրականացվել է 13.02-13.28 ՀՀ դրամի սահմաններում, իսկ վաճառքը` 13.37-13.80 ՀՀ դրամի սահմաններում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3521 | 0 | 0
Facebook