Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
20:40, երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ.
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ
     Ժողովուրդը մի թևավոր խոսք ունի․ «Բոշին էշ վրա չեկավ» մեզ էլ առողջապահության նախարար․․․Սա էլ սխալ կադրային քաղաքականության արդյունքն է, որ իրավաբանին վստահվում է առողջապահության ոլորտը․Անահիտ Ավանեսյան, լավ, ինչքան ձեր ուղեղն անջատված պետք է լինի, ինչքան իրականությունից կտրված, որ աշխարհում հազարավորների արյուն է հեղվում, մեր երկիրն էլ քիչ անվտանգային խնդիրներ չունի, հատկապես Արցախը, որի անվտանգությունը վստահված է մեր ռազմավարական դաշնակցին՝ որն այսօր տասնյակ տնտեսական սանկցիաների տակ է, որի ազդեցությունը սպառնում է նաև մեր տնտեսությանը, էս ի՞նչ հնարամիտն եք, որ տարբեր առաջարկություններով մեր վարչապետի և ազգային ժողովի ուշադրությունը շեղելով այս ամենին, սևեռում եք ձեր անհեթեթ առաջարկությունների վրա, որ անպայման կյանքի կոչվեն․․․ մի օր ծխախոտի, մի օր աղի օգտագործման արգելանքներ դնելով․ հատկապես աղի․ հարգարժան Անահիտ Ավանեսյան․ եկեք Եվրոպա, մտեք բոլոր ռեստորանները, պիցցայանոցները և սննդի սպասարկման օբեկտները, բոլոր սեղաններին պարտադիր դրված են անձեռոցիկ, աղ, սև պղպեղ․․․ միգուցէ ձեր նորամուծությունը փոխանցեք Եվրոպա, աշխարհի բոլոր պետությունների՞ն․․․ լավ, մի հատ տրամաբանեք, ասենք թե ռեստորանում աղի բացակայելու դեպքում, բա դուք չե՞ք մտածում, որ աղակեր մարդը ասենք թե տվյալ պահին ռեստորանում ալանի կերավ իր պատվիրածը կերակրատեսակը, կամ էլ աղ պահանջեց, բայց այդ մարդն իր տանը նա շարունակելու է աղի ուտել․չէ՞ դա սովորություն է, որից մարդիկ երբե՛ք չեն հրաժարվում, նույնն էլ վերաբերվում է ծխախոտին․թեկուզ գիտակցում են, որ իրենց առողջությանը վնաս է․․․ օրինակի համար ասեմ․ դուք կարո՞ղ էիք Համո Սահյանին, Սոս սարգսյանին, Խորեն Աբրահամյանին․․․ համոզել, որ իրենց առողջությանը վնաս է ծխելը, հրաժարվեն ծխախոտից, , , կարծիք չստեղծվի, թե ես խրախուսում եմ, քավ լիցի․․․ դուք ասես փնտրտուքներով եք տարված, թե ի՞նչ անեք, որ ցույց տաք վարչապետին, թե անթերրի եք աշխատում, առողջապահության ոլորտին լավ տիրապետում եք, մտահոգ եք ժողովրդի առողջության համար, երբ ձեր բնագավառի հազար ու մի թերությունները թողած աշխարհի այս խառը վիճակն անտեսելով վարչապետի ուշադրությունը սևեռել եք աղին ու ծխախոտին, որի արգելքն ուղեկցվում է մեծ տուգանքներով, ասես դուք ձեր վրա եք վերցրել պետության բյուջեն լցնելու բեռը, , , եթե այդքան մտահոգ եք ժողովրդի առողջությամբ, շատ ուրախ ու ողջունելի կլիներ, եթե ազգային ժողով օրինագիծ ներկայացնեիք, որ թոշակառուների թոշակները բարձացվեին, նույնն էլ աշխատավարձները, քանզի այս թանկացումների ֆոնին, թոշակառուների այս աղքատիկ գումարները և աշխատավարձները չեն ապահովում նվազագույն զամբյուղի պահանջները և ուստի թոշակառուներն ու նվազագույն աշխատավարձ ստացողների առողջություններն ավելի է վտանգված․ քան աղակերների և ծխախոտ ծխողների․․․ հաճախ մարդիկ հիվանդանում են ամենաշատը թերրի սնվելուց, որը լիարժեք չի սնուցում, հյուծում է օրգանիզմը, հատկապես՝ սիրտը․․․հիմա չթվեմ, թե թերրի սնվածությունը ինչ վատ ազգեցություն է ունենում և չափահաս մարդկանց և նրանց ընտանիքներում եղած երեխաների վրա․ չէ՞ որ սննդի մեջ են մարդուն անհրաժեշտ բոլոր վիտամինները․․․ Երբ նման նախաձեռնությամբ հանդես գայիք, կասեի Բրավո՜ տիկին նախարար․․․ իսկ դուք առանց այն էլ մի կերպ գոյատևող ժողովրի վզին մեծ տուգանքներ եք փաթաթում, իբր թե ժողովրդի առողջության համար այդքան մտահո՞գ եք․․․ ակամայից հիշեցի, երբ Խոսրով Հարությունյանն հայտարարում էր, «Թե միս չեն կարող առնել, թող կարտոֆիլ ուտեն, երբ ասացին, թե կարտոֆիլը շուկայում թանկացել է, ասաց, թող բանջար ուտեն» խեղճ ժողովուրդ, ե՞րբ է եղել, որ կուշտը սովածի մասին մտածի, փաստն եմ արձանագրում․․․Չեմ կարող չասել․ հավատս չի գալիս, որ մեր վարչապետն էլ այս խառն իրավիճակում ընկել է ձեր խելքին, ձեր ներկայացրած օրինագծերին է օրենքի ուժ տալիս, այն էլ մեծ տուգանքներով․․․ ուշքի եկեք, տուգանքներով բյուջե չեք լցնի․ կենտրոնացեք, թե ի՞նչ ճանապարհներով կկարողանաք երկիրը թալանողներից թալանածները բյուջե բերել․․․ ինչպես տեսնում եմ Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործն էլ է ջրվելու, Աննա դանիբեկյանը ձգձգում է, որ երկրի համար մեկ թալանչուն պլստացնի, հանցագործության վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով․․․Նույնն էլ Սերժի դիզվառելիքի գործը․․․
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     գրող-հրապարակախող
    
    
    
    
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1579 | 0 | 0
Facebook