Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ է շախմատի թագուհին արքայից հզոր

20:17, երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ.
Ինչո՞ւ է շախմատի թագուհին արքայից հզոր

Թագուհին կարող է ութ ուղղություններով տեղափոխվել այնտեղ, որտեղ ցանկանում է: Արքան նույնպես կարող է, բայց ընդամենը «տոտիկ-տոտիկ» ընթանալով: Ինչո՞ւ է թագուհին այդպիսի հսկայական առավելությամբ օժտված, երբ արքային է «մատ» հայտարարվում, մանավանդ, եթե նկատի առնենք, որ որ շախմատը հորինվել է այն հեռավոր ժամանակներում, երբ կանայք ու նաև թագուհիներն ամբողջովին իրավազուրկ են եղել, երբ տղամարդու գերազանցությունը կնոջ նկատմամբ ամենևին վիճարկման ենթակա չի եղել:


     Ինչպես գիտեք, շախմատը հորինվել է մոտ 1500 տարի առաջ, Հնդկաստանում: Հետագայում այս խաղը «հասել է» նախ Պարսկաստան, ապա՝ արաբական երկրներ, իսկ ավելի ուշ՝ Իսպանիա ու եվրոպական այլ երկրներ: Դարերի ընթացքում խաղը փոփոխությունների է ենթարկվել, և այդ փոփոխությունները, կանոները անդրադարձն են ժամանակի հասարակական հարաբերությունների: Ֆրանսիական Մեծ հեղափոխության շնորհիվ է, որ շախմատի «զիվոր» -ը հակառակորդին «ուտելու լիազորությամբ» է օժտվել: Մինչ այդ իրադարձությունը շախմատի զինվորը չէր կարող «ուտել», իսկ նրան, որպես «թնդանոթի միս», բոլորը կարող էին «ուտել»: Բայց 1789 թվականից հետո (հեղափոխությունը տեղի ունեցավ այդ թվականին) զինվորը ոչ միայն «ուտելու», այլև «բարձրանալու» իրավունք է «նվաճում. հասնելով 8-րդ հորիզոնական՝ այն կարող էր վերածվել թագուհու, նավակի, փղի կամ ձիու՝ ինչպես հանրապետության արժանավոր քաղաքացիները: Այժմ թագուհու մասին: Եվրոպացիները դրան ոչ թե թագուհի են անվանում, այլ՝ «տիկին»: Իսկ հնում դա ոչ թե կին է եղել, այլ՝ տղամարդ: Պարսկաստանում կամ արաբական երկրներում թագուհուն «ֆերզ» կամ «վազիր» են անվանում, որը, ինչպես գիտեք, շահի կամ խալիֆի բարձրաստիճան խորհրդական է եղել: Երբ արաբները 10-րդ դարում շախմատը սկսում են տարածել Եվրոպայում, մասնավորապես Իսպանիայում, որը նրանց տիրապետության ներքո էր, մի շատ անհաջող թարգմանության պատճառով «վեզիր» բառը դառնում է «տիկին»: Կրկնեմ, դա այն ժամանակն էր, երբ ամբողջ Պիրենեյան թերակղզին մուսուլմանական ամիրայության մի մասն էր կազմում: Հետո, մոտ հինգ դար անց սկսվում է «Ռեկոնկիստա» -ն, այսինքն «Վերանվաճում» -ը, որն ավարտվում է 1492 թվականին, երբ իսպանացիները գրավում են Գրանադան: Լիովին իրավահավասար «կաթոլիկ թագակիրները» -ը՝ Ֆերդինանդն ու Իզաբելը, մահմեդականներին Միջերկրական ծովի աֆրիկյան ափ են նետում:

Ահա այս Իզաբելն էլ փոփոխել է տալիս շախմատի կանոնները: Նա պահանջում է, որ այս խաղի մեջ տիկինը առավել մեծ իշխանություն ունենա: Եվ, համաձայն նրա պահանջի, շախմատի թագուհին կարող էր բոլոր ուղղություններով տեղաշարժվել:

Բայց այս պահանջն ամբողջ աշխարհում չի ընդունվել: Թագուհին Իրանում և արաբական երկրներում այսօր էլ «վեզիր» է անվանվում, և ոչ մեկը չի համարձակվում նրան «վեզիրուհի» անվանել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7899 | 0 | 0
Facebook