Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվ պարգև է և անեծք ժամանակը այս

00:33, շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ.
Եվ պարգև է և անեծք ժամանակը այս

Եվ պարգև է, և անեծք ժամանակը այս,

Քանի մահն է նվաստիս արտապատկերում,

Ես չեմ ընտրում գալիքիս դրվագները խաս՝

Աղճատ է, թե անխոտոր կյանքս անցքերում։


    

Իմ տեսակի տաղտկալին մեռել է վաղուց,

Ում շրջանն էլ բոլորի, կմեկնի էլի,

Ինձ խաշխաշը ի՞նչ կանի՝ հարբել եմ օղուց…

Պատրանք է կամ իրական ցավն անասելի։


    

Թե եղել եմ հեքիաթի անսազն այլանդակ,

Հմայել են ինձ գուցե մինչև լուսաբաց,

Իմ պատկերով անհասցե մի խորաքանդակ

Գրանիտին պահ տվել, խազել են անլաց։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4866 | 0 | 0
Facebook