Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ են Կաննի կինոփառատոնի հաղթողներին «Արմավենու ոսկե ճյուղ» շնորհում

15:19, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
Ինչո՞ւ են Կաննի կինոփառատոնի հաղթողներին «Արմավենու ոսկե ճյուղ» շնորհում

Կաննի կինոփառատոնում լավագույնը ճանաչված կինոնկարն այս տարի ևս «Արմավենու ոսկե ճյուղ» -ի կարժանանա:


     Այս ավանդույթը ծնունդ է առել 1955 թվականից՝ առաջին հանձնումից ինը տարի անց: Կինոփառատոնի կազմակերպիչները սկզբում ցանկացել են որևէ կերպ վարձահատույց լինել Կանն քաղաքին ու ակնագործներին հանձնարարել են կերտել արմավենու տերև, որի վրա պատկերված լինի քաղաքի զինանշանը:

Տերևը պիտի ծառայեր որպես հիշատակություն սուրբ Օնորատի մասին առասպելի: Այս սուրբը 5-րդ դարում հաստատվել է Կաննի ծովածոցում գտնվող երկու փոքրիկ կղզիներից մեկում: Մի անգամ նրա վրա օձեր են հարձակվում, և կրոնավորը բարձրանում է կղզում աճած արմավենիներից մեկի վրա ու մնում է այնքան ժամանակ, մինչև որ ծովը օրերից մի օր ողողում է ամբողջ կղզին ու սրբում-տանում է բոլոր օձերին: «Արմավենու ոսկե ճյուղ» -ը պիտի «վառ պահեր սրբին փրկած արմավենու հիշատակը»:

Քանի որ որոշ հեղինակավոր անձինք քննադատում են «Արմավենու ոսկե ճյուղ» -ը ստեղծողների մտահղացումը, մինչև 1964 թվականը այն փոխարինվում է դիպլոմով ու արվեստի մի որևէ ստեղծագործությամբ: Միայն 1975 թվականից «Արմավենու ոսկե ճյուղ» -ը վերջնականապես դառնում է Կաննի կինոփառատոնի խորհրդանիշը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5657 | 0 | 0
Facebook