Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ է նիկոտինին այդ անունը տրվել

20:04, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
Ինչո՞ւ է նիկոտինին այդ անունը տրվել

Ինչպես գիտեք, նիկոտինը ծխախոտի հիմնական բաղադրիչ նյութերից կամ մոլեկուլներից մեկն է, և «նիկոտին» -ը այդ անունը կրում է ի պատիվ մի անձնավորության, որը 16-րդ դարում այն տարածել է Ֆրանսիայում:

Այդ անձնավորությունը Պորտուգալիայում Ֆրանսիայի դեսպան Ժան Նիկոն է եղել:

«Միգրեն» հիվանդությամբ տառապող ֆրանսիական արքայազնին բուժելու նպատակով Նիկոն 1560 թվականին արքայազնի մորը՝ Եկատերինա Մեդիչիին, Ամերիկայից բերված ծխախոտի սղկած տերևներ է ուղարկում: Բուժումն այնքան դրական արդյունք է տալիս, որ ծխախոտի գործածումը ֆրանսիական արքունիքում շատ մոդայիկ է դառնում: Հետագա տարիներին «Նիկոյի խոտ» -ը ծխելը լայն տարածում է ստանում ամբողջ Ֆրանսիայում:

Շատ ավելի ուշ՝ 19-րդ դարում, գերմանացի երկու գիտնական ծխախոտից կարողանում են անջատել այն մոլեկուլը, որին հենց իրենք էլ «նիկոտին» անունն են տալիս:

«Վիքիպեդիա» -ն, ցավոք, չի ստուգաբանել «նիկոտին» եզրույթը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4086 | 0 | 0
Facebook