Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կբարեկարգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
15:04, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Կբարեկարգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցով եղել է Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգում, որն առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ու բարեկարգել: Ըստ այդմ Երևանի քաղաքապետը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար, Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, առավել հարմարավետ ու ներկայանալի դարձնելը: Այս համատեքստում հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել հանգստի գոտում առկա շատրվանների արտաքին տեսքի թարմացման ու նորոգման, ճեմուղիների վնասված սալիկների փոխարինման և կանաչ տարածքների պատշաճ խնամքի ու ձևավորման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ արդեն իսկ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում հանգստի այս գոտու տրամաբանական շարունակությունը հանդիսացող Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում, որը նվիրվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Այսպիսով, Երևանի հիմնադրման հոբելյանին ընդառաջ, մայրաքաղաքի այս երկու այգիները նորովի կներկայանան մայրաքաղաքի բնակիչներին ու կհամալրեն երևանյան բարեկարգ և հարմարվետ հանգստի գոտիների շարքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2374 | 0 | 0
Facebook