Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես Մեծ երազանքներ կառուցող ռոմանտիկ ռեալիստ եմ...

19:20, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Ես Մեծ երազանքներ կառուցող ռոմանտիկ ռեալիստ եմ...
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Զրուղակիցս Գևորգ Արշակյանն է, ով միաժամանակ սովորում է ԵՊՀ
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում, ԵՊՀ
Իրավագիտության ֆակուլտետում և
Վ.Սարգսյանի անվան Ռազմական համալսարանում: Գևորգը գերազանց առաջադիմությանը զուգահեռ ակտիվ գործունեություն է ծավալում նաև ուսանողական կառույցներում:
    
    
1.Երբ ես դեռահաս էի...
    
     - Ցանկանում էի ճանաչեի ինքս ինձ ու որոշեցի ընտրել ճանապարհներից ամենադժվարը, բայց միևնույն ժամանակ ամենահետաքրքիրը` դառնալ փիլիսոփա։
    
     2.Եթե նորից բախտ վիճակվեր...
    
     - Կցանկանայի ծնվել կրկին այս երկրում, ունենայի այս Հայրենիքը ու անձնագիր, որի վրա գրված կլինի Հայաստանի Հանրապետություն։
    
     3. Կյանքն ինձ համոզել է, որ...
    
     - Կյանքը չի համոզում։ Նա կամ ցույց է տալիս, կամ էլ ոչ։ Մենք ենք փորձում ինքներս նրա մասին ինչ որ բաներ համոզել։
    
     4.Ես երբեք չեմ ասի...
    
     - Երբեք չեմ ասի` սեր չկա:
    
     5.Երևանն ու ես...
    
     - Սիրտ ու երակ ենք Հայաստան կոչվող մարմնի։
    
     6.Երկնքին նայելիս...
    
     - Տեսնում եմ քայլող, մտածկոտ Տիգրան Մեծին ձեռքը պարզած դեպի գետի մյուս կողմը։
    
     7.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, այն կկոչվեր...
    
     - Ուսանող Գևորգը, քանի որ ֆիլմը կլիներ մինչև այն պահը, երբ ես կամ, իսկ ես այս պահին եմ ուսանող եմ, և ինձ նկարագրող երևույթը, մեծագույն նվաճումս ուսանող լինելն է։ Իսկ հետագայում թե ինչ կլինի միայն ծրագրում եմ դեռ, բայց արված չէ, ուստի ֆիլմի անունը կփոխվի դեռ շատ անգամ։
    
     8.Կինն ու գինին...
    
     - Առհասարակ երանի մեր սեռին. միայն տղամարդուն է տրված հնարավորություն վայելելու կնոջը։ Իսկ գինին թող դիտվի ճանապարհ նրան հասկանալու համար։ Բայց ճշմարիտ հերոսը նույնիսկ նրանց չի պարտվում։
    
     9.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի...
    
     - Ես Մեծ երազանքներ կառուցող ռոմանտիկ ռեալիստ եմ, ով շատ ծույլ է, բայց ոչ երազանքի դեպքում։
    
     10.Ես ուզում եմ, որ...
    
     - Աշխարհում խաղաղության հաստատմանը զուգահեռ լինի ինքնաճանաչում, զավակս ասի. «Ես Միացյալ և Անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և իմ անձնագիրը ամենահզորն է աշխարհում» ։
    
     11.Երեք բան, որոնք տանից դուրս գալիս միշտ վերցում եմ ինձ հետ...
    
     - Մտածողությունս, զգացմունքներս ու Նրան, եթե նույնիսկ առաջինն ու երկրորդը կորցնեմ, Նրան չեմ կորցնի երբեք:
    
     12. Գուցե հնարավոր է...
    
     - Գուցե հնարավոր է զուգահեռ տիեզերք, որտեղ ես եմ այս հարցազրույցը վերցնում, բայց դա արդեն այլ պատմություն է:
    
     13.Հաճելի է երբ...
    
     - Արեգակը մրցում է կնոջ հետ ու հաղթում է կինը` էակ ում հասկանալը պարտադիր չէ, սիրելը անհրաժեշտ է։
    
     14.Օրինակելի լինելն ու օրինակ վերցնելը...
    
     - Բնության հանճարեղության դրսևորումն է:
    
     15.Ես Գևորգ Արշակյանն եմ, ես...
    
     - Ես հայ եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7000 | 0 | 0
Facebook