Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոյեմբերի 22-ին տեղի կունենա Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիս

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:48, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Նոյեմբերի 22-ին տեղի կունենա Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիս

Հարգելի՛ գործընկերներ,

նոյեմբերի 22-ին՝ ժամը 11: 00-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթն» հյուրանոցում տեղի կունենա Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում փառատոնի վերաբերյալ մանրամասներ կներկայացնեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի նախագահ Էմմա Սարգսյանը:
     Ասուլիսին ներկա կլինեն նաև`
     Ալեքսանդր Ամարալը՝ Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրեն,
     Քևին Բարթանիան՝ Standard Vision կազմակերպության վաճառքի և բիզնես զարգացման գծով գործադիր փոխտնօրեն,
     Շանթ Հալեբյանը՝ Saatchi & Saatchi ընկերության բրենդի ռազմավարության պատասխանատու,
     Վասիլիյ Լեբեդևը՝ IKRA ստեղծարար մտածողության դպրոցի հիմնադիր:
     Մամուլի ասուլիսից հետո՝ ժամը 12: 00-ին, կբացվի «Գովազդ առանց սահմանների» համաժողովը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1941 | 0 | 0
Facebook