Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոկտեմբերի 21-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
18:01, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Հոկտեմբերի 21-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ
     #ՄաքուրԵրևան
     #համապետականշաբաթօրյակ
    
     Հարգելի համաքաղաքացիներ,
     Հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության#ՄաքուրՀայաստան ծրագրով Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի ընթացքում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:
    
     Համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
    
     Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1894 | 0 | 0
Facebook